Հրապարակը գրում է.Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար, ինչպես հայտնել ենք, մրցույթ է հայտարարվել: Մինչ այս պահը, ինչպես տեղեկացանք դպրոցի ադմինիստրացիայից, տնօրենի պաշտոնին 1 հայտատու է հավակնում՝ նույն դպրոցի փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Լիլիա Պողոսյանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 4-ն է: Մրցույթը տեղի է ունենալու օգոստոսի 15-ին:
Հիշեցնենք, որ հիշյալ դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է, քանի որ նախկին տնօրեն Աննա Ստեփանյանը մոտ մեկ ամիս առաջ նշանակվեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ: Մաթեմատիկայի մասնագետ Լիլիա Պողոսյանը, ի դեպ, համարվում է Ստեփանյանի մտերիմներից: Եվ պատահական չէ, որ դպրոցում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ եթե այս ընթացքում այլ հայտեր էլ ներկայացվեն, դպրոցի խորհուրդը նրան է ընտրելու ապագա տնօրենի պաշտոնում:
Նշենք, որ Պողոսյանը նաեւ Ա. Ստեփանյանի հիմնադրած «Երեւակ» կրթահամալիրի փոխտնօրենն էր: Եվ չնայած նա մեզ հետ զրույցում ասել էր, թե այլեւս չի աշխատում այդ պաշտոնում, սակայն ֆեյսբուքյան իր էջում կիսվում է հիշյալ ուսհաստատության մասին պատմող նյութերով՝ գովազդելով այն: Պողոսյանը վերջին շրջանում կիսվում է նաեւ My Anna Jevelry բիժուտերիայի (նաեւ մանկական, ընդ որում՝ թանկ) գովազդով: Ուսուցչի պարտականությունների մեջ, որքան գիտենք, չի մտնում ապրանք գովազդելը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը