Ընդդեմ հայկական շահի՝ ռուսական մեդիայում. Ռուս-ադրբեջանական նոր գործարք

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում օրեր առաջ հայտարարեց, թե Ռուսաստանը գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները և ակնկալում զարգացնել դաշնակցային համագործակցությունը։ «Աշխարհի իրավիճակը պահանջում է կարծիքների և գնահատականների, պայմանավորվածությունների մշտական փոխանակում, որոնք հաշվի են առնում կողմերի շահերը, ինչպես հարիր է դաշնակիցներին՝ փետրվարին ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի լույսի ներքո»,- ասել է Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր համար «միշտ հաճելի է լինել Բաքվում, որը ծաղկում է բառի բուն իմաստով։ «Մենք գնահատում ենք մեր հարաբերությունները, միշտ հաճելի է համատեղել անձնական շփումները մեր համատեղ աշխատանքային խնդիրների քննարկումների հետ», - ընդգծել է Լավրովը։
Ռուս-ադրբեջանական սերտացման սա միակ դրսևորումը չէ: Այլ, ավելի առարկայական դաշտում Մոսկվան ու Բաքուն համագործակցության մակարդակի նոր «կամուրջներ» են գցել...

Այսպես, Բաքվում Լավրովը ուշագրավ համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական կողմի հետ, որն առնչվում է տեղեկատվական միասնական համագործակցությանը: Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների մեդիա կառույցների միջև սերտ համագործակցության շուրջ։

Ի՞նչ է սա նշանակում...

Մոսկվան ու Բաքուն, այսուհետ ստանձնել են պարտավորվածություն պայքարել ընդդեմ անջատողական քաղաքականության, պաշտպանել երկրների տարածքային ամբողջականությունը: Այսինքն, տեղեկատվական դաշտում Ռուսաստանն ու Ադրբեջանը «հակաքարոզչական գործունեությանն» են պատրաստվում խոչընդոտել:

Ասել է թե՝ ռուսական լրատվամիջոցներում այսուհետ չեն կարող, օրինակ, հայտնվել հայանպաստ հարցազրույցներ, հոդվածներ, քանի որ դա չի բխի արդեն ստորագրված ռուս-ադրբեջանական համաձայնագրի շահերից, կհակասի այդ համաձայնագրի ոգուն և տառին:

Այսինքն, ըստ Ռուսաստան-Ադրբեջան միջպետական համաձայնագրի՝ ռուսական պետական քարոզչական միջոցները այսուհետ էլ ավելի սերտ համագործակցեն ադրբեջանական մեդիա կառույցների հետ, ավելին՝ կհամակարգեն իրեն գործունեությունը, որպեսզի թույլ չտան հայանպաստ դիրքորոշումների շրջանառում՝ ռուսական մեդիայում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3131 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am