Ծիրանի գինն ու Նիկոլ Փաշինյանի անկարողությունը

Վերին Լարսի անցակետի խցանումները լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել գյուղացուն։ Գյուղմթերքի արտահաման ոլորտում մի շարք խնդիրներ են առաջացել․ ստացվել է այնպես, որ գյուղացին չի կարողանում մթերել ծիրանի բերքը, քանի որ արտահանողները կուտակումների պատճառով օրեր են անցկացնում անցակետում, և ծիրանը, մնալով բեռնատարներում, փչանում է:

Արդյունքում՝ արտահանող ընկերությունները հրաժարվում են ծիրանի մթերումից։ Տեղական շուկայում ծիրանի գինը վերջին երկու օրվա ընթացքում կտրուկ նվազել է։ Որոշ վաճառատեղերում ծիրանի 1 կգ-ի գինը հասել է ընդհուպ 200 դրամի, ինչը աննախադեպ ցածր գին է՝ վերջին մի քանի տարիների կտրվածքով։ Լարսում առաջացած խնդիրների մասին Էկանոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի քանի անգամ խոսել է, բայց հարցն այդպես էլ լուծում չի ստացել։

Արտահանման հետ կապված խնդիրներ կային նաև անցյալ տարի, սակայն 2021 թվականին ծիրանի արտահանման բավականին մեծ ծավալներ ենք ունեցել։ Նախորդ տարի արտահանվել է շուրջ 35 հազար տոննա ծիրանի բերք։ Այս տարի, երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, արդեն պարզ էր, որ Հայաստանից գյուղմթերքի արտահանումը ռսիկային է լինելու։ Դեռ երկու ամիս առաջ մասնագետները կառավարությանը կոչ էին արել նախապատրաստվել մայիս, հունիս, հուլիս ամիսներին գյուղմթերքի արտահանման հնարավոր խնդիրներին։ Վայց կառավարությունը չի կարողացել արտահանման գոծընթացի վերաբերյալ կոնկրետ և հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել վրացական կողմի հետ։ Չնայած Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոց չի կիրառելու, սակայն հաշվի առնելով, որ Թուրքիայից դեպի Ռուսաստան ապրանքային փոխադրումների մի շարք այլ ճանապարհները փակ են, Լարսի ճանապարհի ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելացել է։

Թուրքիայից Ռուսաստան փոխադրումներ իրականացնող բեռնատարների մեծ կուտակում է առաջացել Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի շրջանի Կարծախի անցակետում։ Արդեն երկու ամսից ավել թուրքական բեռնատարները օրերով ու շաբաթներով կուտակված են դեպի Կարծախի ացակետ տանող ճանապարհի երկայնքով։ Պատճառներից մեկն էլ այն է, որ 2022 թվականի ապրիլի 25-ից Վալեի անցակետը փակ է՝ ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով։ Ի սկզբանե նախատեսված էր, որ աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին, սակայն շինարարությունը կշարունակվի մինչև օգոստոս։ Վրաստանի իշխանությունները, որպես Վալեի անցակետին այլընտրանք, թուրքական կողմին առաջարկել են օգտվել Կարծախի անցակետից։ Այստեղից էլ գոյացել են մեծ հերթեր։ Փաստորեն թուրքական կողմը Վրաստանի հետ կարողացել է իր հարցերը լուծել՝ ի տարբերություն Հայաստանի անկարող իշխանությունների։

Հայկ Դավթյան

դիտվել է 4339 անգամ
Լրահոս
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am