Տարադրամի շուկայի հասունացող պայթյունը


Տարադրամի փոխանակման կետերում դոլարն ու եվրոն շարունակում են հակառեկորդներ սահմանել։ Արտարժույթի այս տեսակների փոխանակման կուրսերըը շարունակում է նվազել։
Այսպես՝ ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հունիսի 25-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 405.00 դրամ (+2.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 411.00 դրամ (+1.00 դր.):
Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 425.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 433.00 դրամ (+1.00 դր.):
Համեմատության համար նշենք, որ նախորդ օրվա՝ հունիսի 24-ի նույն ժամի դրությամբ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 403.00 դրամ (-1.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 410.00 դրամ (-1.00 դր.):
Ի հակառակ դոլարի և եվրոյի՝ բավականին կայուն վարքագիծ է դրսևորում ռուսական ռուբլին։ Հունիսի 25-ի դրությամբ ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 7.24 դրամ (+0.04 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 7.72 դրամ (+0.05 դր.):
Նկատենք, որ մոտավորապես նույն միտումները նկատվում են նաև ՌԴ տարադրամի շուկայում։ Նախօրեին Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը կրկին նվազել էր՝ հատելով 53 ռուբլու սահմանագիծը, եվրոն իջել էր 56 ռուբլուց ներքեև։ Մասնագետների դիտարկմամբ՝ սրանք ամենացածր ցուցանիշներն են 2015 թվականից ի վեր։

Banki․ru պորտալի գլխավոր վերլուծաբան Բոգդան Զվարիչը պարզաբանել է, որ այս շաբաթը նշանավորվել է արտահանողների կողմից արտարժույթի առաջարկի ավելացմամբ։ «Հարկային վճարումների նախաշեմին, որի գագաթնակետը հունիսի 27-ն է, ստեղծվում են ռուբլու պահուստներ, որոնք հետագայում կօգտագործվեն հարկերի վճարման համար։ Այս առումով նրանք ստիպված են արտարժույթ վաճառել՝ ռուբլի կուտակելու համար»,- պարզաբանել էր փորձագետը։

Վերլուծաբանը նշել է, որ դոլար/ռուբլի զույգը ենթարկվել է լրացուցիչ ճնշման, ինչը հանգեցրել է նվազագույն մակարդակի անկման։

Նրա խոսքով՝ ռուբլուն աջակցող կարեւոր գործոն է արժույթի նկատմամբ պահպանվող ցածր պահանջարկը ինչպես ներմուծողների, այնպես էլ բնակչության կողմից։
Նախօերին նաև հայտնի է դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրմանագիր է ստորագրել՝ Ռուսաստանի արտարժույթային բոլոր պարտքերը ռուբլով վճարելու վերաբերյալ։ Սրան զուգահեռ՝ Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր վերանայել է գազի վաճառքի պայմանները։ Ռուսական գազը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառած բոլոր երկներին արդեն երրորդ ամիսն է, ինչ վաճառվում է բացառապես ռուբլով։
Ռուսական արտարժութային շուկայի միտումները ՀՀ տարադրամի շուկայում արտահայտվում են ոչ միայն դոլարի և եվրոյի փոխարժեքի կտրուկ անմամբ։ Հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել կանխիկ դոլար տրամադրելուցմ ահգամ այն դեպքում, երբ հաճախորդը ցանկանում է կանխիկացնել իր դոլարային հաշվի միջոցները։ Առաջարկվում է համարժեք դրամ։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս անդրադարձել էր խնդրին՝ նշելով, որ Հայաստանի հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է ու, դրանով էլ պայմանավորված է բանկերը վերը նշված վարքագիծը։ Ստացվում է, որ չնայած երկրում դոլար շատ կա, սակայն բանկերը, որոշակի դժկամություն են ցուցաբերում դոլար տալու ժամանակ: ԿԲ նախագահի պարզաբանմամաբ՝ մոտեցումը փոխվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված:
«Եթե ունեք տրանսֆեր, ստացել եք անկանխիկ եղանակով ու մուտք է եղել մեր հայկական առևտրային բանկի հաշվին դոլարային տեսքով, ապա իրենք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա, որևէ խնդիր չկա: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ քաղաքացին այստեղ ուզում է դա վերցնել որպես կանխիկ դոլար: Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և առևտրային բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլար, որովհետև որոշակի տեսակետ կա, թե կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է ու դրանով պայմանավորված բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ», – նշել էր ԿԲ նախագահը:
Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանի տարադրամի շուկան կարող է պարզապես փլուզվել․ դոլարային տրանսֆերները շատ արագ կարող են Հայաստանից հոսել դեպի հարևան Վրաստան՝ փաստի առաջ կանգնեցնելոբ հայաստանյան բանկային համակարգին։

Հայկ Դավթյան

դիտվել է 4004 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am