Գազալցակայանի տեսախցիկներից ոչնչացվել է Նիգավանի միջադեպի տեսագրությունը. ինչ է պատմում սպանվածի հայրը
Դիտել նաև
ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական. Տիգրան Աբրահամյան
Պետք է հասկանալ, թե մարտերի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա. Տիգրան Աբրահամյան
Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, սակայն իշխանության սիրտը բանտ է ուզում․ Տիգրան Աբրահամյան
Ապարանի համայնքապետարանի դիմաց Նիգավանի խաչմերուկում հունիսի 19-ին սպանված Տիգրան Հարությունյանի հայրը լրագրողներին տեղեկացրեց, որ Տիգրանը չէր ճանաչում այդ տղաներին:
«Մեկ օր առաջ ինչ-որ վիճաբանություն է եղել Արագածոտնի փոխմարզպետին պատկանող գազալցակայանում և ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, տեղյակ է եղել այդ մասին»,- ասաց նա՝ նշելով նաև, որ դեպքի մասին ինքն իմացել է այն ժամանակ, երբ որդուն արդեն տեղափոխել էին հիվանդանոց։
Տիգրանի հոր տպավորությամբ՝ ամեն կերպ կոծկվում է կատարվածը, ինչն ավելի է նյարդայնացնում տուժածների հարազատներին։
Ակցիայի մասնակիցները նաև նշել են, որ գազալցակայանի տեսախցիկներից ոչնչացվել է այդ միջադեպի տեսագրությունը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տեղի ունեցածը կոծկելու համար ամեն ինչ արվում է։