Մարդ են մորթել․Արագածոտնի փոխմարզպետը, դեպուտատի ախպերը պետք ա չապրեն Ապարանում․ սպանվածի հարազատ (video)
Նիգավանի սպանության զոհերի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել Ապարանում։ Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկը վերահաստատելով՝ արյունալի միջադեպին Արագածոտնի փոխմարզպետի և ՔՊ-ական պատգամավորի անմիջական մեղավորությունը, նշեց․
«Էս արյունահեղությունը կատարողները չպետք է մտնեն Ապարան․ խոսակցությունը, թե՝ մի հոգի է եղել ևայլն, մի հոգին չէր կարող նման կազմակերպված հանցագործություն անել, մեր պահանջն է, որ այդ մարդիկ՝ Փաարվանյան Էդգար, ՔՊ-ական պատգամավորը, Փարվանյան Էդգարի հորեղբոր տղան՝ Ռոման Փարվանյանը և մյուս մեղավորներն իրենց ընտանիքներով Ապարան չմտնեն ու հեռանան էստեղից»,-ասաց միջադեպի զոհերից մեկի հարազատը ։
