«Ջհանգիրյան Գագո՞ն է դատավոր, լո՞ւրջ». Արամ Վարդևանյան (video)

«Այս իշխանությունը բերել է ու բերելու է աղետ։ Իշխանությունները խաղաղության դարաշրջան էին խոստանում, բայց նոյեմբերի 9-ից հետո, պաշտոնական տվյալներով, 124 զոհ ունենք։Երբ ամեն օր ձեզ վախեցրել են մեզնով, պատերազմով, մենք ունենք 124 զոհ՝ զինծառայողներ, 124 կյանք»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այսքան տարի գործող իշխանությունները բոլորին համոզում էին, որ թալան կա, որ ամեն ինչ թանկ է, իրենք գալու են՝ թալանը դադար տան, փողերը բերեն բյուջե, կյանքն էլ լավանա.


Բա ինչի՞ չեղավ, ինչո՞ւ ամեն ինչ թանկացավ, բյուջեն էլ չմեծացավ: Այս մարդիկ ձեր հաշվին միլիարդավոր դոլարներ են վերցնում՝ պարտք, որ հետո դուք ու ձեր երեխաները դա մուծեք: Հասկանո՞ւմ եք, որ ձեզ այդ հարցում էլ են խաբել»,-ասաց նա։

Անդրադառնալով իրավական համակարգին՝ նա նշեց. «Ջհանգիրյան Գագո՞ն է դատավոր, լո՞ւրջ: Մարդ, ով ասում է՝ ժամը 6-ից հետո ես զրույց եմ ունեցել, դա հաշիվ չէ, այսինքն՝ մինչև ժամը 6-ը մարդն աշխատում է դատավոր, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար, դրանից հետո քրեական ենթամշակույթի տարր, լո՞ւրջ: Իրավաբան-գիտնական է հանդես գալիս, ու իր բառամթերքը. Ամոթ է»:

Գագիկ Ջհանգիրյանին ուղղված Վարդևանյանի ամոթանքից հետո հանրահավաքի մասնակիցները ևս սկսեցին վանկարկել՝ ա-մո՜թ-ա-մո՜թ:

«Մենք դուրս ենք եկել պայքարի, որ ստին, կեղծիքին, ձևականությանը վերջ տանք, որ մեր երազանքը կերտենք: Մենք դուրս ենք եկել պայքարի, որ թուրքը Հայաստանում չորոշի՝ ինչ է լինելու: Դուք տեսնո՞ւմ եք՝ մեր պայքարից ամենաշատն ովքեր են նեղվում, ահաբեկվում, վախենում՝ օրվա իշխանությունների խմբակը ու թուրքը»,- նշեց Արամ Վարդևանյանը:

դիտվել է 828 անգամ
Լրահոս
«Իրավունք». «Քրքրեք՝ գտեք». Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավը կռիվ է գցել ՔՊ-ականների ընտանիքներում «Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել «Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» Ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Մեսրոպ Մանուկյանի ձեռքից պատգամավորի մանդատը կվերցնեն․ «Ժողովուրդ» «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am