Սերժ Սարգսյանն ինքն իրեն չի կարող վարչապետ նշանակել

Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս կոչ արեց «կանխել կուսակցապետության ստեղծումը» եւ պայքարել, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո վարչապետ չդառնա: «Վտանգը կանխելու համար» «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդդիմադիրներին կոչ արեց համախմբվել։ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի խափանման հայտարարություն է արել նաեւ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սսարգսյանը: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ողջունում է այս գաղափարը, սակայն կարծում է, որ այն իրական արդյունքի չի հանգեցնի: Պարոն Արշակյան, ինչպես եք արձագանքում նման կոչերին, կմիանաք Սերժ Սարգսյանի վարչապետության ծրագիրը խափանող ակցիաներին: -Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ Սերժ Սարգսյանը ինքն իրեն չի նշանակել նախագահ, եւ ինքն իրեն չի կարող նշանակել կամ չնշանակել վարչապետ, իրեն կնշանակեն, կլինի վարչապետ, չեն նշանակի, չի լինի: Իր բոլոր հայտարարությունների իմաստը դա է, որ ես չեմ որոշողը: -Ո՞վ պետք է նշանակի: -Ցարը: Պուտինը կհրամայի, Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, կհրամայի դառնալ պաշտպանության նախարար, կդառնա պաշտպանության նախարար: -Գործընթացները հուշում են, որ նա էլ դառնալու է, կարող է ժողովուրդը ազդեցություն ունենալ այդ որոշման վրա եւ խափանի այն: -Ժողովուրդը ընդամենը կարող է կամքը հայտարարել, որ չենք ուզում, բայց շատ կարեւոր է, որ ժողովուրդը հայտարարի: Մի հայ վարորդ վթարի ենթարկեց եւ մահացան 18 մարդ, մի 18 հոգու էլ դարձրեց հաշմանդամ, խոսքս Հրաչյա Հարությունյանի մասին է: Սա դժբախտ պատահար էր եւ պետք էր, որ սուսուփուս անցներ, որովհետեւ բազմաթիվ այդպիսի պատահարներ են լինում: Բայց Հրաչի նկատմամբ վերաբերմունքը, այդ խալաթը առիթ դարձան, որպեսզի համազգային ընդվզման ակցիա կազմակերպվի: Մենք բոլորս հասկանում ենք, որ այն վարորդը, որը 18 հոգու է սպանել, այդքանի էլ դարձրել հաշմանդամ, չի կարող հերոս լինել, նրա նկատմամբ ընդամենը դասական մարդասիրական վերաբերմունք պետք է լիներ, մինչդեռ այստեղ նա հերոս է դարձել: Ուրեմն պատկերացրեք, թե հասարակությունը ինչքան հակառուսական տրամադրություն ունի, որ էդ մարդուն աջակցություն է ցույց տալիս, նա էկրաններից ու մամուլից չի իջնում: Կամ Ավետիսյանների դաժան սպանությունը դարձավ միջազգային հարաբերությունների խզման պահանջի առիթ: Ուրեմն սրանից էլ կարելի է ենթադրել, թե ինչ վերաբերմունք պետք է ցույց տալ ռուսական դրածո պաշտոնյայի դեմ: Թեպետ մենք ճար չունենք, տեսանք՝ ինչպես վերցրեցին ու տարան Պերմյակովին: -Այսինքն ընդամենը բարոյական տեսանկյունից բողոքի ձայն պետք է բարձրացնել, որը արդյունք չի տալու: -Չէ, իհարկե, այդ ակցիաները արդյունք տալիս են, Պերմյակովից հետո Հրաչին հերսի պես դիմավորեցին, հիմա էլ ուզում են շուտ ազատ արձակեն, իսկ եթե այդ պատահարը նա Հայաստանում արած լիներ, կպահանջեին ցմահ բանտարկություն: Այդ զոհերի հարազատները ցույցեր կանեին: Բայց քանի որ Ռուսաստանում է եղել, ասում են ազատեք, հերոս տղա է, խալաթ են հագցրել: Հետեւաբար թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Ելք-ը այսպես կոչված բաց դարպասներից ներս են մտնում, սա հարմար պրոպագանդիստական ակցիա է կուսակցությունների համար: Այդուհանդերձ, ես պատրաստ եմ նրանց աջակցել, բայց դա պրակտիկ արդյունք կունենա, թե չի ունենա... Չնայած ասացի, որ հետեւանքներ անպայման ունենում է, ով չի հավատում, թող նայի Հրաչյա Հարությունյանի դեպքը, ոչ մի հայրենասիրական ակցիա հենց այնպես չի անցնում: Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am