Երեկ, հուլիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռում մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի գազալցակայանից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դանիելյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Սեզամ» գազալցակայանից, որը գտնվում է Նարեկացու 67Գ հասցեում, որտեղ Տարոն 4 թաղամասի բնակիչ, նշված գազալցակայանում որպես լիցքավորող աշխատող 22-ամյա Նարեկ Պեպանյանը գազալցակայանում ավտոմեքենա լիցքավորելու ժամանակ ռետինե խողովակի դուրս պոկվելու և դեմքի մասին հարված ստանալու հետևանքով է ստացել վանսվածքները: Հիվանդանոցում բժիշկները հայտնել են, որ նա գտնվում է անգիտակից վիճակում և կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Պեպանյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը