Բանտ ուղարկելու փոխարեն Հ1 է ուղարկել

Գագիկ Ջհանգիրյանը, պարզվում է, սկանդալային ձայնագրության վերջում, հասկացել է, որ իրեն Վարդազարյանը ձայնագրում է։

Անդրադառնալով հայտնի ձայնագրության մեջ իր՝ քրեական գործեր կարճելու մասին հայտարարությանը, երբ նա խոստանում էր ջրել գործը, ՝ Ջհանգիրյանը բացատրել է. «Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել, ժողովրդի լեզվով ասած։ Ես ո՞նց եմ հարուցել կամ կարճել տալիս այդ քրեական գործերը. իմ լիազորություններից դուրս բաներ են»։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը։
Հատկանշական է, որ Ջհանգիրյանի այս հայտարարությունից ժամեր առաջ ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում էր կայացրել։ Ինչպես և ենթադրվում էր, խորհուրդը Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ամենախիստ պատասխանատվության միջոցը կիրառեց ։
Միչդեռ Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է ազատ ապրել՝ անկախ նրանից, որ որը հայտնի ձայնագրության մեջ ինքը սեփական հանցագործությունների մասին առնվազն մի քանի հայտարարություններ կատարեց։
Ըստ ամենայնի՝ Վարդազարյանը պատժվել է Ջհանգիրյանի կուտն ուտելու համար։
«Ես իհարկե հասկացել էի։ Ես վերջում եմ վստահ համոզված եղել, որ ինքը ձայնագրել է, բայց ընթացքում արդեն երեւում էր իր հարցերի բնույթից։ Իր ամբողջ նպատակը նա էր, որ ինքը իմանար՝ ես ում անունից եմ հանդես գալիս։ Ինքն ուզում էր, որ ես ինչ-որ մի բարձր պաշտոնյայի անուն տայի, որ ես նրա հանձնարարությունն եմ կատարում, որ նա է երաշխիքներ տալիս։ Ես ասում եմ՝ ես Գագիկ Ջհանգիրյանի անունից եմ խոսում, եւ դու ուղղակի Ռուբեն Վարդազարյանն ես»,-
Ջհանգիրյանը պատմել է, որ Վարդազարյանն իրեն նաև նամակ է ուղարկել. «Երբ արդեն ԲԴԽ 3 անդամներ կապված ՍԴ-ի այդ որոշման մասին Վարդազարյանի կողմից արված հայտարարության մասով վարույթ էին նախաձեռնել, այդ խորհրդի անդամներից մեկը եկավ ինձ մոտ եւ ասաց՝ Վարդազարյանն ուզում է ձեզ անձնական նամակ փոխանցել, ասացի՝ ուզում է փոխանցի, գնա, նամակը բեր։ Բերել է նամակը, ես ասել եմ՝ չեմ վերցնում, հիմա իջնում ենք խորհրդի նիստի, խնդրում եմ՝ նամակը բացես և ընթերցես բոլորի համար։ Հետո նա կապվում է Վարդազարյանի հետ, նա չի համաձայնում, հետ է պահանջում։ Ես ենթադրում եմ, որ ինքն այդ նամակում զգուշացնում էր, որ եթե այդ վարույթն ընթացք ստանա, ապա այս ձայնագրությունը կհրապարակվի։ Քանի որ ես այդ ձայնագրության մեջ որեւէ հանցավոր բան չեմ ասել, բացի այն բառերի համար, որոնց համար հրապարակային ներողություն խնդրեցի, որեւէ խնդիր չունեի ես, կհրապարակի, թե ոչ»։
Դիտարկմանը, որ այդ ձայնագրությունում լսվում է, որ ինքը հստակ քաղաքական համակրանք ու հակակրանք է արտահայտում, Ջհանգիրյանն արձագանքել է. «Դուք ասում եք՝ չեոզոք պիտի լինեմ, իհարկե, քաղաքական որեւէ թեքում չպիտի ունենա, բայց դուք ի՞նչ եք կարծում, սովորական քաղաքացին իր ընկերական շրջապատում երբ զրուցում է, հատկապես այն քաղաքացին, որը տուժել է նախորդ քաղաքական ռեժիմից, ինքը պիտի կողմ լինի, որ նախորդ ռեժիմը վերադառնա՞։ Երբ ես անձի անուն եմ տալիս, հո ես չե՞մ ուզում, որ այդ անձը կամ այդ անձի կուսակցությունը չգա, ես այդ արժեքները չեմ ուզում՝ վերադառնան։ Թե չէ այդ մարդկանց հետ, ես շատերի հետ անձնական լավ հարաբերություն ունեմ»։
Այն, որ Ջհանգիրյանը հին ու նոր հարաբերությունների խնդիր ունի, հասկանալի է։ Հասկանալի է նաև, որ նա ամեն կերպ փորձում է արդարացնել ինքն իրեն։ Իսկ պնդումը, թե կեսից հասկացել էր, որ իրեն ձայնագում են, թերևս նրա համար է արել, որ ինքը որպես քննիչ վերջնականապես չփչանա։
Ամեն դեպքում, հասկանալի չէ, թե օրվա իշխանությունը ինչու է Ջհանգիրյանին բանտ ուղարկելու փոխարեն, ուղարկել Պետրոսի մոտ։

Հայկ Դավթյան

դիտվել է 2274 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am