Ավելի լավ է ինձ դատեն, քան որպես միայն Շանթ Հարությունյանի որդի հրաժարվեն դիմումից

Այսօր հայտնի դարձավ, որ Ելք դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի հարցով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Բանն այն է, որ 2017 թվականի մայիսի 18-ին քաղաքապետի կողմից հայցադիմում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Շահեն Հարությունյանին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված հայցադիմումի առիթ է հանդիսացել առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 16-ից 19-ը հավաքներ անցկացնելը: Ինչպես հայտնի է, հավաքների առիթ է հանդիսացել Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») մահը, որը հասարակության կողմից ընդունվել է մեծ ափսոսանքով՝ զուգորդվելով հավաք-երթերով, այդ թվում և Շահեն Հարությունյանի մասնակցությամբ: Հավաքները տեղի են ունեցել ինքնաբուխ կերպով, կրել են հրատապ բնույթ և բացակայել է լիազոր մարմնին օրենքով սահմանված ժամկետներում իրազեկելու հնարավորությունը: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրադարձությունները տեղի են ունեցել երիտասարդ և հանրությանը որպես ակտիվ քաղաքացի հայտնի Շահեն Հարությունյանի մասնակցությամբ, ելնելով հանրային համերաշխության համընդհանուր սկզբունքներից՝ դիմում ենք Ձեզ հրաժարվելու վարչական դատարան ներկայացրած դիմումից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի 50-րդ հոդվածի առաջին մասի բ) ենթակետի հիմքով վարչական վարույթը կարճելու նպատակով» մասնավորապես նշված է Ելք-ի հայտարարությունում։ Շահեն Հարությունյանը մեզ զրույցում մանրամասնեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հարցով «գործով» է դիմել դատարա․«Չորսը ընդունվել է որպես առանձին գործեր, բայց միջնորդել ենք, որ ընդհանուր մեկ գործ սարքեն»։ Ելք նախաձեռնության մասին, ասաց, որ ինքը դեմ չի եղել, երբ Ելք ԱԺ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հայտնել է նման մտադրության մասին, շեշտեց, որ իրեն դուր չի գալիս, որ հայտարարության մեջ ընդգծված է իր անձը․«Ես չէի ուզենա, որ հատուկ ընդգծվեր, թե «հաշվի առնելով, որ Շահեն Հարությունյանն է...»։ Ներեցեք, բայց ով է Շահեն Հարությունյանը այս երկրում», հարց է հնչեցնում մեր զրուցակիցը պատասխանելով․«Ինչու պետք է հենց այդ փաստով պայմանավորված ինչ-որ քայլեր անեն, խնդիրն այն է, որ եղել են ինքնաբուխ հավաքներ, որին կամ որտեղ եւ ես եմ մասնակցել։ Ինչո՞ւ որ Շահեն Հարությունյանը հանրությանը հայտնի է, մյուսն էլ անհայտ է, անհայտին պիտի դատե՞ն», - նշում է Շահեն Հարությունյանը եւ շեշտում, որ ինքը չէր ցանկանա, որ հայտարարությունը անձնավորվեր, սակայն մինչեւ ծանոթանալը բովանդակությանը, այն արդեն հրապարակվել էր։ Ակնկալիքների մասին հարցին Շահեն Հարությունյանն այսպես պատասխանեց․«Ես չեմ ուզում, որ իմ նկատմամբ վերաբերմունք դրսեւորեն որպես Շանթ Հարությունյանի որդի։ Թող ինձ դատեն ու իրենք էլ խայտառակ լինեն, որ ասեն բռնադատված Անդրանիկ Մարգարյանի որդին դատում է իր հոր կուսակցության հիմնադիրներից Շահեն Հարությունյանի թոռանը։ Անդրանիկ Մարգարյանը չէ՞ որ սովետի ժամանակ քաղբանտարկյալ է եղել, նույնն էլ հայրս է բռնադատվել հանուն ազատ եւ անկախ Հայաստանի։ Սերժ Սարգսյանը օրինակ պոպուլիստ է եղել, իր համար էական չի եղել սովետ է, թե ինչ, բայց Տարոն Մարգարյանի հայրը պայքարել է սովետի դեմ, անկախության, ազատության, լավ Հայաստան ունենալու համար, իսկ հիմա ինքը հոր պայքարը հաշվի չի առնում»։ Անի Սահակյան

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am