Վահագնին հենց դրա համար էլ նշանակել են նախագահ

«Քաղաքացիական պայմանագրին» կից նախագահ աշխատող Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը Հ1-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային թեմային:

Պետք է իրատես լինենք, եթե դուք հայտարարում եք, ապա զրկվում եք մանեվրելու իրավունքից, պետք է կարողանանք քաղաքականությունն ու դիվանագիտությունը տարբերել պոպուլիզմից եւ հանրային խոսքից, ինչը մենք չենք անում եւ ամեն ինչ խառնում ենք իրար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան/Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձայն է ընդդիմության այն թեզի հետ, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանի այս խոսքերը նորություն չեն: ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանն էլ է նույն միտքն ասել, արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանն էլ: Սրանք բոլորն էլ Նիկոլ Փաշինյանի գիծն են առաջ տանում: Գիծ, համաձայն որի «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ»:

Եթե «բացենք» քաղաքական անդեմության խորհրդանիշ Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանի ասածը և առաջնորդվենք նրա տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ բանակցային գործընթացում մանեվրելու ավելի մեծ հնարավորություն ունենալու համար չպետք է բացառենք նաև Երևանի ներառումն Ադրբեջանի կազմում: Դե իսկ եթե ամբողջ Հայաստանի անկախությունը դնենք հարցականի տակ, ապա մանեվրը կատարյալ կդառնա:

Ահա սա՛ է իշխող ուժի պատկերացումը Հայաստանի ու Արցախի ճակատագրի վերաբերյալ: Եթե այս ամենը դավաճանություն ու հանցագործություն չէ, ապա ի՞նչ է:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Վահագն Խաչատրյան/Խաչատուրյանը չի ցանկացել անդրադառնալ ՀՀ-ում ընտրակեղծիքների հիմնադիր-տեխնոլոգ և ԲԴԽ ղեկավարի աթոռն ապօրինաբար զավթած Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությանը:

Պատկերացնո՞ւմ եք, բացահայտվել է դատաիրավական համակարգը բռնաբարելու փաստը, բայց Սահմանադրությամբ պետության գլխի կարգավիճակ ունեցողն ասում է, որ դա իր լիազորություններից դուրս է և չի մեկնաբանում:

Վահագնին հենց դրա համար էլ նշանակել են նախագահ, որ ոչ թե պետության, այլ մեխի գլխի ֆունկցիա կատարի, Ղարաբաղն Ադրբեջանին չհանձնելն էլ պոպուլիզմ համարի:

Աղբյուր՝ 7or.am

 

դիտվել է 1635 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am