Շատ հետաքրքիր հանգանանքներ են բացահայտվել
Դիտել նաև
Օրհասական պահին մեծ ակտիվությունը ցուցաբերում են իսկական հայրենասերները և ծայրահեղ ոչ հայրենասերները. Դավիթ Բաբայան
Պետք է անհապաղ վերանայել հայկական օրակարգը. խաղաղության օրակարգը համարժեք չէ արձանագրվող իրողություններին. Ս. Բաբայան
Պատգամավորների բոլոր պարգևավճարներն անօրինական են և պետք է վերադարձվեն բյուջե. Արսեն Բաբայան
Առանց ադրբեջանական կողմի ներկայացուցչի Դավիթ Բաբայանից հարցազրույց վերցնելու համար Վլադիմիր Սոլովյովը ներողություն է խնդրել Բաքվից
Քիչ առաջ ավարտվեց ինձ ու Արա Բաբլոյանին վերաբերվող քրեական գործի հերթական դատական նիստը:Այս մասին թելեգրամում գրել է Արսեն Բաբայանը.
«Հիշո՞ւմ եք, որ ասում էի հենց սկսվի քրեական գործի նյութերի հետազոտումը շատ հետաքրքիր հանգանանքներ է բացահայտվելու:
Այսօր այդպիսի առաջին բացահայտումն արեցի: Քրեական գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ ՀՔԾ-ն մինչև ինձ հարցաքննելը, անգամ մինչև ինձ հարցաքննության հրավիրելը, արդեն իմ նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց էր ընտրել:
ՀՔԾ-ն այդպիսով իմ նկատմամբ կատարել է հանցագործություն:
Այս դեպքի բացահայտման նպատակով դատարանը նիստի ընթացքում դիմեց մեղադրողին, որպեսզի վերջինս քրեադատավարական ընթացակարգով դեպքին ընթացք տա, քննություն կատարվի և արդյունքների վերաբերյալ տեղեկացնի դատարանին»: