Արթուր Վանեցյանը նոր թիմ է ձևավորում

Հրապարակը գրում է. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազդարարում է քաղաքական նոր փուլի մեկնարկի մասին։ Նա դիմադրության շարժման վերջին փուլին պասիվացավ, մի քանի օրով մեկնեց Եվրոպա, ապա վերադառնալով՝ մեկ հանրահավաքի ու երթի մասնակցելուց հետո այլեւս չերեւաց Ֆրանսիայի հրապարակում։ Իսկ վերջին հանրահավաքին ներկա չէին ո՛չ նրա կուսակիցները, ո՛չ ընկերները, որոնք մեկ ամսից ավելի պայքարի առաջին գծում էին։ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, երբ ասաց՝ «ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը» բոլոր հարցերի պատասխանները կտա, լուրեր շրջանառվեցին, թե Վանեցյանը դուրս է գալու պայքարից եւ գնալու է սեփական ճանապարհով։

2 օր առաջ նա հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ ՀՀԿ-ի հետ 2021-ի արտահերթ ընտրությունների նախօրեին ձեւավորած դաշինքը դե յուրե եւ դե ֆակտո դադարեցնելու մասին։ Նույն օրը նա Հ1-ի եթերում հայտարարեց, որ նպատակը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, մնում է նույնը, բայց իր կուսակցությունը տարանջատվում է, քանի որ պայքարի ուղիների եւ մեթոդների հետ կապված տարբեր պատկերացումներ ունեն, եւ պայքարը «Հայրենիքը» շարունակելու է առանձին։

Ո՞րն է Վանեցյանի ուղին, եւ ինչո՞ւ չշարունակեց ընդդիմության հետ ճանապարհը։ Հանրայինի եթերում նա ինչ-որ չափով բացատրեց, որ իր եւ գործընկերների նպատակները համընկնում են։ «Տարբերությունը ժամանակը ցույց կտա, եկեք՝ ես հիմա փակագծեր չփորձեմ բացել։ Իմ հետագա գործունեությունը եւ մնացած գործողությունները կտեսնեք»,- ասաց նա։ Ընդգծեց, որ քանի դեռ չեն հասել նպատակին, պայքարելու են ամենուր՝ ոչ միայն Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակներում։

Մեր տեղեկություններով՝ Վանեցյանը բավականին հավակնոտ ծրագրեր ունի եւ ցանկանում է ընդդիմադիր դաշտում որպես առանձին խաղացող կայանալ, հատկապես որ առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են, իսկ նա քաղաքապետի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Այս փուլում խնդիր են դրել երկխոսություն սկսել հասարակության հետ, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ունենալ Երեւանի եւ մարզերի բնակիչների հետ, խոսել, բացատրել երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, մատնանշել պայքարի ուղիները, նոր համակիրներ ու աջակիցներ ձեռք բերել։

Այս աշխատանքներին զուգահեռ, դրված է նաեւ կուսակցության ռեսթարտի հարցը, համախմբել կրթված, բանիմաց, տեխնոկրատ երիտասարդների, որոնք նախկինում պաշտոններ չեն զբաղեցրել, իսկ եթե անգամ զբաղեցրել են, ապա եղել են իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ եւ չեն վարկաբեկվել, չեն ասոցացվում նախկինների, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտավոր մոդելը ապագա կառավարության կամ իշխանության հայտ ներկայացնող թիմի։ Արթուր Վանեցյանը հույս ունի, որ նոր թիմով, նոր գաղափարներով քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելով՝ կարող է դառնալ իշխանություններին այլընտրանք։ Մեզ ասացին, որ մոտավորապես նման է այն պրոյեկտին, ինչը փորձում է կյանքի կոչել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցությամբ։ Այստեղ էլ փորձ է արվում բանիմաց, աշխատասեր, ճիշտ ընտրված մարդիկ հավաքել եւ հաջողության հասնել։

Կարծում են, որ անցած տարվա ՏԻՄ ընտրություններում գրանցած հաջողությունները ցույց են տալիս, որ դա միանգամայն հնարավոր է։ Մի քանի ամսում գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը մի շարք համայնքների ավագանիներում հաղթեց։ Սակայն, ի տարբերություն Վարդանյանի, ով փորձում է տեղակայվել արեւմտամետների դաշտում, Վանեցյանի կուսակցությունը լինելու է ռուսամետ դաշտում։ Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ նման իդեա ուներ խոսքը ՄԻԱԿ-ի, ապա 2020-ին պրոֆեսիոնալների թիմ հավաքելու մասին է, բայց ինչ-ինչ պատճառներով գաղափարը չիրականացավ՝ ՄԻԱԿ-ը չկարողացավ լուրջ հայտ ներկայացնել, իսկ 2021-ին նախկին նախագահները խանգարեցին, որ Միքայել Մինասյանն ինքնուրույն թիմով հանդես գա։

Թե որքանով Վանեցյանին կհաջողվի կյանքի կոչել իր գաղափարը, կերեւա մոտ ապագայում՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններում։ Թեպետ կուսակցությունից երեկ տեղեկացրին, թե քաղաքապետի ընտրությունների մասնակցության հարց մինչ այս պահը չի քննարկվել։ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը չցանկացավ մանրամասնել կուսակցության մարտավարությունը, թե ինչով է այն տարբերվելու ընդդիմադիր գործընկերների պայքարից։ Ասաց՝ այս փուլում գտնում ենք, որ հանրության հետ երկխոսությունը, որ սկսել ենք, պիտի ուժեղացնենք։ Ինչպե՞ս են երկխոսում։ «Ամենատարբեր շփումներով: Սկսած մարզերից, որ գնացել ենք, շարունակելով Ազատության հրապարակում եւ հիմա էլ՝ այդ բոլոր եւ մյուս հնարավորություններով»։ Հանրահավաքներ, երթեր անելո՞ւ եք։ «Հիմա առանձին հավաքներ անելու որոշում չունենք, երբ ունենանք, կտեղեկացնենք»։ Թիմը նոր մարդկանցով համալրելու տեղեկություններին էլ այսպես արձագանքեց․ «Մենք միշտ ենք թիմը համալրում»։

Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ օրաթերթ»-ում։

դիտվել է 1125 անգամ
Լրահոս
Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am