Հայերը փախչում են Եվրոպայից, Հայաստան գալ էլ՝ հապաղում

Անդրանիկ Խաչատրյանը 17 տարի է ՝ընտանիքի հետ լքել է Հայաստանը: Ապրում են Գերմանիայում, արդեն տասը տարի է այդ երկրի քաղաքացիություն են ստացել, ինչպես ինքն է ասում ՝ապրում են մարդավայել, բայց գերմանացիների հետ ոչ հավասարը հավասարի.<<Դժվար է, գրեթե անհավանական, քչերին է բախտ վիճակվում ընդունվել ու ավարտել բարձրագույն համալսարան, ավելի ճիշտ քչերն են պատրաստ տարիներ շարունակ սովորել , մինեւ դրան հասնելը ՝փայլուն տիրապետել լեզվին: Հայաստանի դժվար կյանքից հետո հայերի մեծ մասը կարճ ժամանակում լեզվի ցածր մակարդակի դասերի է հաճախում, որպեսզի կարողանա նվազագույն մակարդակի հաղորդակցվել, հետո աշխատանքի լայն հորիզոններ է բացվում, կարճ ասած՝ մի երկիր է, որտեղ երբեք երեխադ քեզանից հաց չի աղերսի, ոնց որ Հայաստանում է, իսկ դու կարող ես հոգալ իր բոլոր կարիքները,ավելի ճիշտ պետությունն ինքն է հոգում իր երկրի քաղքացիների կրթության, ժամանցի, առողջության հարցերը: Ուսումնական տարվա ավարտին դպրոցն արդեն յուրքանչյուր երեխայի գրենական պիտույքների հարցն է հոգում, գումար հատկացնում այնքան, որ ծնողը չմտածի՝ ոնց առնի, ինչով առնի>>: Անդրանիկը տասը տարի է իր բոլոր արձակուրդներն անցկացնում է Հայաստանում, այս օրերին էլ հայրենիքում է՝ ընդամենը քսան օրով.<<Հեռվից Եվրոպայի կյանքը քաղցր է, անհոգ, ապահով, բայց կլոր տարին օրերն եմ հաշվում, թե երբ եմ լինելու հայրենիքում, իմ հարազատ միջավայրում, ընկերներիս կողքին, իմ մանկության փողոցում, սա է էն տեղը, որտեղից ստանում ես այն ամենը, ինչը ամենաշքեղ քաղաքում ու ամենաապահով երկրում միշտ պակասում է: Բոլորը քո մայրենի լեզվով են խոսում.դու ամուր ես, ուժեղ, զգում ես հողը,ջերմությունը, արեւը…ամեն, ամեն ինչ քոնն է…>> : Նա երկար կարող է պատմել Գերմանիայի ու նրա իշխանությունների՝ քաղաքացիների նկատմամբ հոգատարության մասին, բայց ինքը չի ուզում դրախտային կյանքի պատրանք ստեղծել. ասում է, որ ամեն օր իրեն մի հարց է մտահոգում ՝երեքամյա դստերն ու մեկ տարեկան որդուն կկարողանա՞ հայեցի մեծացնել օտար ափերում, կկարողանա պահպանել մարդկային անկրկնելի ու միայն հային բնորոշ հատկանիշները: Քսան տարեկան է եղել, երբ լքել են Հայաստանը.<<Որոշումը ծնողներս այն ժամանակ կայացրին, վատ չէինք ապրում, բայց ծնողներս ասում են, որ մեզ համար ապագա չէին տեսնում>>: Հիմա էլ ինքն է հայաստանաբնակ հարազատներից ու ընկերներից նույն բառերը լսում.<<Հայաստանում ապագա չկա, ով կարում ա,պիտի փախնի: Հայաստանը մի քանի հազար հոգու համար ա, ովքեր դարձել են երկրի տերն ու տնօրենը, իսկ հասարակ ժողովուրդը ՝օրվա հացի կարոտ, բանկերի տոկոսների տակից դուրս չի գալիս>>: Անդրանիկն ասում է, որ ինքն էլ տեսնում է, որ Հայաստանում ապրելը դժվար է, բայց առանց վայրկյան մտածելու վաղն իսկ կվերադառնա հայրենիք, եթե անարդարության, ամենաթողության մթնոլորտը վերանա.<<Դու ուրիշ պետության մեջ ֆիզիկապես ապահովված ես ամեն րոպե,ու օրենքը հավասար է բոլորի համար, չնայած, որ գերմանացի չենք, բայց մեզ չեն ընդունում որպես երկրորդ սորտի մարդ, արտոնյալներ,վերին արտի ցորեններ չկան, ինչպես Հայաստանում է:Դու չես մտածում, որ մի հարուստի բալայի թարս կնայես, կամ մի քիչ ավտոյին մոտիկ կքշես, կտանի մի դալանի տակ, էնքան կծեծի, որ կես մարդ կդառնաս,կամ ամենատարրական բանը, ծանոթ պետք չի, որ քեզ հիվանդանոցում նորմալ բուժեն, կամ փող չունես, պիտի մեռնես:Այ, եթե էս անարդարությունը վերանա, մի երկու աշխատատեղ էլ ստեղծեն,մի րոպե չեմ մտածի, ընտանիքիս հետ կվերադառնամ>>: Անդրանիկի մորաքրոջ աղջիկը ՝Տաթեւիկ Հովհաննիսյանը, նույնպես զարմիկի հետ Հայաստան է եկել, նա էլ արդեն 10 տարի Բելգիայում է հաստատվել՝ Բրյուսելում, երբ խնդրեցինք պատմել իր կյանքից, նա խնդրեց այլեւս հարց չտալ.<<Բրյուսելը <<մարոկստան>> ա, հազիվ երկու ամիս փախել ենք մուսուլմանների միջավայրից, հիմա էլ բախտներս փորձում ենք Հոլանդիայում>>: Անի Սահակյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am