Լավրովը գնում է Բաքու. ռուսները մերժում են ամերիկյան առաջարկը

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, այս մասին մի քանի լրատվամիջոցների երեկ հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում։

Հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ «Նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ։ Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- այսօր հայտնել է Մարիա Զախարովան։

Հերթական եռակողմի արդյունքները, փաստացի, Լավրովը կքննարկի Բաքվում:
Ի դեպ, Զախարովան անդրադարձել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի պաշտոնյայի հայտարարությանը:

«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Սա սենսացիոն հայտարարություն է, որովհետև մինչև վերջերս Մոսկվայից անընդմեջ հայտարարում էին, թե արևմուտքը արգելափակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այս վերջին ձևաչափում էլ Մոսկվայի հետ համագործակցության «թելերը» կտրվել են: Ամերիկացի պաշտոնյան Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման:
Բայց պարզվում է, որ Մոսկվայում «կասկածում» են ամերիկյան հայտարարություններին...

Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին անկեղծ է, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծության մեջ: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի բացառիկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանություն ստացած մանդատը»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փետրվարի 24-ին միակողմանիորեն, առանց խորհրդակցությունների խզել են կապերը Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ: Այդպիսով, ըստ Զախարովայի, եռանախագահների աշխատանքներին անուղղելի հարված է հասցվել:

«Չկա երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի: Ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի նստել նոր իրողությունների հետ»,- ասել է Զախարովան: Ըստ Զախարովայի, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այնպես էին հաշվարկել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվեցին իրենց հաշվարկներում և «իրենք իրենց մեզնից մեկուսացրին»:

Եվ այսպես, Մոսկվան, ըստ էության, զարկ է տալիս եռակողմ բանակցությունների շարունակմանը: Հրապարակավ հայտարարել, որ կասկածում են ԱՄՆ-ի անկեղծության վրա, նշանակում է՝ այնպես անել, որ նման նախաձեռնությունը նույնիսկ կյանքի չկոչվի, կամ էլ՝ Վաշինգտոնից ավելի հստակ գործողություններ են սպասում ռուսները:

Իսկ եթե Վաշինգտոնն իսկապես՝ նախաձեռնի նման ձևաչափով նոր հանդիպում՝ ո՞րն է լինելու Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2677 անգամ
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել «Հրապարակ». Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը «Հրապարակ». Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը «Հրապարակ»․ Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ» Ոստիկանությունն ու ՏԿԵՆ էլ են խցանումների պատճառ. «Ժողովուրդ» На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am