«Համբուրում եմ ձեր ձեռքերը»․ Նիկոլը՝ Սորոսին (video)

Այսօր կեսօրից հետո մի խումբ քաղաքացիներ գնացել էին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն և բողոքի ակցիա իրականացրել Հայաստանում գործող բիոլաբորատորիաների դեմ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ այդ լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում, ինչն առաջին հերթին լուրջ վտանգ է ՀՀ քաղաքացիների առողջության համար։

Քաղաքացիներն ակցիան ավարտեցին փոքրիկ դերախաղով։ Նախ հայտնվեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Բիլ Գեյթսի կերպարներով ակցիայի մասնակիցները։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը դա այսպես բացատրեց․

«Բիլ Գեյթսն իր հիմնադրամներով խորացած է հենց այս կենսաբանական խնդիրների շուրջ, և լավ հիշում եք, որ COVID-ի հետ կապված ամբողջ գործընթացի հիմքում կանգնած էր Բիլ Գեյթսը։ Բայց մենք գիտենք, որ Բիլ Գեյթսն ազատ չէր կարող գործել Հայաստանում, եթե նրա փոխարեն չլիներ մեկ այլ ֆինանսավորող՝ Սորոսը»։

Այդ պահին Բիլ Գեյթսի դիմակը կրող տղամարդը հանում է այն, որի տակ մեկ այլ դիմակ կա՝ Ջորջ Սորոսի կերպարով։ Արա Զոհրաբյանն ասաց, որ այս ամենի թիվ մեկ պատասխանատուն, իհարկե, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չէ, այլ Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին էլ Ավանեսյանի դիմակը կրող քաղաքացին հանում է այն, որի տակ Նիկոլ Փաշինյանի կերպարն է։

«Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անենք, որ թիվ 1 պատասխանատուն իր պատասխանը ստանա»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Փոքրիկ դերախաղն ավարտվում է, երբ Նիկոլ Փաշինյանի կերպարով քաղաքացին նետվում է Ջորջ Սորոսի կերպարով ակցիայի մասնակցի գիրկը և բացականչում․

«Համբուրում եմ ձեր ձեռքերը, խոնարհվում եմ ձեր առա՜ջ»։

դիտվել է 976 անգամ
Լրահոս
Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am