Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանձնվելու խնդրանքով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Այսօր ես հանդիպեցի Լապշինին։ Նա իրեն Իսրայել արտահանձնելու խնդրագիր է ներկայացրել»,-ասել է Չերնինը։
Փաստաբանը նաեւ նշել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինը դատարանի դահլիճոմ հրաժարվել է դատավճիռը բողոքարկել։ «Իմ պաշտպանյալը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դեսպանությանը՝ իր ցանկության դեպքում արտահանձնման հարցում աջակցելու համար, սակայն նա ցանկանում է տեղափոխվել Իսրայել, ինչի կապակցությամբ համապատասխան ձևով դիմում է գրել»,- հայտնել է փաստաբանը:
Չերնինը նշել է, որ այժմ գործելու հերթն իսրայելական կողմինն է, որը դրական պատասխանի դեպքում պետք է պաշտոնապես դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարություն: Ըստ ընթացակարգի՝ հաջորդ գործողությունը պետք է տեղի ունենա դատարանում. դատարանն է որոշելու՝ արտահանձնել բլոգերին, թե ոչ:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը