Ես եմ ցանկացել անցնել կադրերի ռեզերվ. Ապարանի ոստիկանապետ. Aravot.am

Հունիսի 19-ին Ապարանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների վեճին հաջորդած կրակոցների արդյունքում մահացած 28 ամյա Տիգրան Հարությունյանը Գնթունիքի մենեջերն էր, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հորեղբոր թոռը: ՀՀ ոստիկանապետի որոշմամբ՝ այսօր Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատված Աշոտ Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Տիգրան Հարությունյանից բացի՝ վեճի մասնակիցների մեջ պաշտոնատար անձի հարազատ չի եղել։

«Չեմ ազատվել աշխատանքից, անցել եմ կադրերի ռեզերվ: Նիգավանում տեղի ունեցած միջադեպը ընդհանրապես կապ չունի իմ՝ աշխատանքից ազատվելու հետ: Ես եմ ցանկացել անցնել կադրերի ռեզերվ, որովհետեւ առողջական խնդիր ունեմ: Դա կբուժեմ, նորից կվերադառնամ»,- ասաց նախկին ոստիկանապետը:

Նա ասաց, որ Նիգավանում տեղի ունեցած զինված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է. «Տեղի ունեցածը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ինչ խոսում էին՝ իրականությանը չի համապատասխանում: Սուտ լուրեր է, որ տարածեցին: Երիտասարդներ են, որ իրար չեն հասկացել, միջադեպը եղել է: Չի կարելի ամեն մի միջադեպ քաղաքականացնել ու սարքել մատի փաթաթան… Վեճի մասնակիցների մեջ կան, որ ընկերներ են, կան, որ իրար չեն ճանաչել: Նրանց միջեւ այնպիսի խոսակցություն է եղել, որ ընդհանրապես պետք չէր, որ այդ մակարդակի հասներ: Չհասկանալով՝ եղել է: Ոչ մի բան չի եղել մեջները, ընդամենը խոսակցության մեջ, մեքենայից սիգնալ են տվել, իրար չեն հասկացել, նման բան է եղել»: Նա հերքեց, որ վարչապետի հասցեին դեպքի մասնակիցների կողմից հայհոյանք է եղել. «Չի եղել նման բան, ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը դրա հետ: Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, իր աշխատանքն է անում»:

դիտվել է 481 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am