Վաշինգտոնից «ապտակեցին» Ալիևին. Պուտինը պետք է որոշում կայացնի սենսացիոն նորությունից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդամենը մի քանի օր առաջ «խրոխտ» ձայնով հայտարարեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը անհրաժեշտ չէ և ներկա պահին հրատապ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ու որպեսզի հիմնավորի ասածը, անգամ ասաց. «Մենք արդեն մեսիջ ենք ստացել, որ Մինսկի խմբի ինստիտուտն այլևս չի գործի»։

Երեկ, սակայն, շատ կարևոր հայտարարություն է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի պաշտոնյայի կողմից: «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի մեկ հայտարարություն, կարելի է ասել՝ սառը ցնցուղի էֆեկտ կլինի Ալիևի համար:

Հիշեցնենք, որ Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Սա սենսացիոն հայտարարություն է, որովհետև մինչև վերջերս Մոսկվայից անընդմեջ հայտարարում էին, թե արևմուտքը արգելափակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այս վերջին ձևաչափում էլ Մոսկվայի հետ համագործակցության «թելերը» կտրվել են:

Ու հանկարծ, ամերիկացի պաշտոնյան Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման:

Սա ավելին, քան «ապտակ» է Ալիևի համար, որը վերջին շաբաթներին հատկապես սկսել էր մեծ ինտենսիվությամբ «թաղել» ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը՝ ազդարարելով նրա վախճանի մասին, անգամ մի քանի անգամ հեգնեց, թե պետք է համանախագահությանը թոշակի ուղարկել...

Մյուս կողմից, Քերըն Դոնֆրիդի սենսացիոն նորությունը ուշագրավ է այնքանով, թե ինչպես դրան կարձագանքի Մոսկվան:

Որոշումը պետք է կայացնի Պուտինի՝ ինչպե՞ս արձագանքել: Եթե ՝ դրական է, նշանակում է ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գոնե մի ձևաչափում կարող են համագործակցություն վերականգնել, ինչը շատ կարևոր է, նախևառաջ Արցախի կարգավիճակի վերաբերյալ միասնական տեսակետ ձևավորելու առումով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5653 անգամ
Լրահոս
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն Ազիզյան Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը օտարերկրացիներ են Տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել Трампа вывозили с саммита НАТО в контейнере для питания в самолёте Առեղծվածային մահվան դեպք. փողոցում դի է հայտնաբերվել․դեմքին եղել են արնանման հետքեր ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Եսթեր Սահակյանը վերանշանակվել է Ազգային ու հոգևոր ինքնության զորացում. Վեհափառ Հայրապետն ընդունել է սփյուռքահայ երիտասարդների Տարաձայնությունները չպետք է հիմք դառնան Ռուսաստանի հետ թշնամության համար. Վրաստանի վարչապետ Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է Չգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը Նրանք, ովքեր ծաղրում են պատերազմի և Եկեղեցու հիշատակը, այլևս ոչ մի սրբություն չունեն․ Զախարովա Ռուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիների 25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա»․ կալանավորվել են Դիմում եմ ընդդիմադիր ուժերին․ սա այն սահմանն է, որից այն կողմ լռությունը կարող է արդեն անդառնալի հետևանքներ ունենալ Գտել են մոլորված 12 քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Թուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք Տակա՛նք, մտա Թբիլիսի, այնտեղ մարդիկ լացում էին Ռուբեն Վարդանյանի համար․ Գառնիկ Դանիելյան (video) Ավետիք Չալաբյանի վիճակի մասին կնոջ բացահայտումները (video) «Սրանք արյունով, ինքնությամբ են ադրբեջանցի»․ հոգեբան (video) «Դըմփ-դըմփ-հու»- ն Նիկոլի և ՔՊ-ի «ուղեղի մեջ է» (video) Գեղամ Նազարյանն ինձ սարսափելի վիրավորանք է հասցրել․ մինչև վերջ գնալու եմ․․․ լրագրող Անի Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am