ՔՊ-ականը՝ Ապարանի արյունալի միջադեպի եւ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին (video)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում՝ Նիգավանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը քաղաքական ենթատեքստ չունի։

Պատգամավորը դեպքին հաջորդող ու դրան զուգահեռ տեղի ունեցող իրադարձությունները «աբսուրդի ժանր» է որակում։

«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ տեղի ունեցածն էր աբսուրդի ժանրից, ընդդիմադիր պատգամավորների մեկնաբանություններն են աբսուրդ, որ փորձում են հավասարության նշան դնել մեր ու իրենց քաղաքական հայրերի միջև, ինչը չի ստացվելու», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հերքել է լուրերը, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները մասնակցել են տեղի ունեցած ողբերգական դեպքին։

«Ցանկացած դժբախտ պատահար, որ տեղի կունենա այս երկրում, բերել ու կապել քաղաքական գործընթացների հետ, ներողություն, բայց դա առնվազն անբարոյականություն է», - հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը։

Հիշեցնենք՝ հունիսի 19-ին` ժամը 19։45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Միջադեպի հետևանքով զոհվել է երկու քաղաքացի, կան վիրավորներ։

Ըստ ՀՀ ոստիկանության՝ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին` պատճառը կենցաղային է, մինչդեռ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։

«ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ», - այս մասին գրել էր Politik.am-ը։

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Ինչ են պատմում Աարարտցեմենտի աշխատակիցները․ դիմակավորված ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում (video) 07:30-ից գրոհել են «Արարատցեմենտը», ասել են՝ ՔԿ-ից են, ուժ էլ են կիրառել, վախեցրել աշխատակիցներին (video) «Նիկո՛լ, ռուսի բաժակը պայթել է. թող ու փախի»․ քաղաքացի (video) Ինչ է կատարվում «Արարատցեմենտում» (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձում են հենց հիմա Գագիկ Ծառուկյանին կալանավորել․ Նաիրա Զոհրաբյան (video) ՇՏԱՊ․ Ծառուկյանի նկատմամբ տեռոր է․ ի՞նչ կասի Ռուսաստանում Նիկոլը․․․ Անժելա Թովմասյան (video) 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ Հրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Այս պահին բոլոր ընդդիմադիրները պետք է հավաքվեն այստեղ․․․ Սուրեն Սուրենյանց Անգամ դուռը չբացեցին, տեսնենք՝ ինչ է կատարվում ներսում․ «Մուլտի տաբակի» տնօրենը մանրամասնում է (video) Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքություն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Հազարավոր աշխատակիցներ մնացել են դրսում․ պարալիզացված է «Մուլտի Գրուպ»-ի ընկերությունների աշխատանքը (video) Միջազգային սկանդալ է․ Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին․ Տոնոյան (video) Մեզ համար ավելի ակտուալ է դառնում «Եվրոպա՞ են մեզ տանում, թե՞ Թուրքիա» հարցը․ Զաքարյան Հայաստանը ամբողջովին անցել է արտաքին ուժերի կողմից կառավարման․ Լևոն Զուրաբյան ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Արաբական ծովում ուղղաթիռի կործանումից հետո անհետացած զինծառայողի որոնումները Իրանում իմամ Խոմեյնիի մոսալլայի գմբեթի վրա բարձրացրել են վրեժի կարմիր դրոշը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն Մի օր էս ամեն ինչը հեղեղելու է փողոցներն ու սրբի-տանի էս իշխանություններին. Սուքիասյան (video) Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am