Նիկոլ Փաշինյանը Ջհանգիրյանին ուղղված հարցեր չունի՞․ նրանցից ո՞վ կձայնագրի խոսակցությունը

 

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը մամուլի ասուլիսի ընթացքում սկանդալային ձայնագրություն է հրապարակել, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է իրավական համակարգի բացառիկ խայտառակությունները։
Նախ նա Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին խոսելիս ՝ ասում է, որ կարող է դրանք ջրել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Վարդազարյանը փաստում է, թե իր դեմ հարուցված 3 քրեական գործեր կան և դրանց մասին ինքը խոսել է գլխավոր դատախազի հետ, Ջհանգիրյանը հակադարձում է, թե այդ գործերը չկան, ինքը չի թողել, որ դրանք ընթացք ստանան։ Նրա ասելով՝ կա մի գործ, որ ինքը հանգիստ կջրի։ Նա ըստ էության հաստատել է, որ ինքն է ղեկավարում, քաղաքական հանձնարարություններ տալիս և ուղղորդում ողջ քննչական համակարգին, ըստ անհրաժեշտության պատժում դատավորներին, ինչպես նաև ազատում և նշանակում նրանց։ Ջահանգիրյանը նաև ուշագրավ պնդում է անում, թե ինքը ղեկավարել է անգամ պրեզիդենտների ։ Թերևս հետաքրքիր է՝ երկրի այդ ո՞ր նախագահին էր կառավարում Ջհանգիրյանը։ Ամեն դեպքում սկանդալային ձայնագրության մեջ այս հարցի պատասխանը բաց է մնում, բայց որպես ինտրիգ կարող է հետաքրքիր լինել, ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ հին ու նոր նախագահների և նարնց սատարողների համար, բացառությամբ թերևս Ռոբերտ Քոչարյանի, ում Ջհանգիրյանը, հաստատ, չէր կարող կառավարել։ Թերևս նաև հենց այդ իրողությունից էլ ածանցվում է Ջհանգիրյանի անթաքույց ատելությունը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին։
Հրապարակված ձայնագրության մեջ Վարդազարյանը նրան հարցնում է, թե Ջհանգիրյան Գագիկի ինչի՞ն է պետք այս ամենը։ Գագիկ Ջհանգիրյանը պատասխանում է, որ ինքը չի ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության։ «Եթե ես իմանամ՝ Վանեցյանն է գալու, Ղազինյան Արթուրն է գալու, կգնամ իրանց կողքին կկանգնեմ, բայց ես գիտեմ՝ որ նա է գալու/ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին-խմբ․/ ու դաշնակները։ Սերժն էլ չի գալու, լավ իմացեք։ Նրանք / նկատի ունի Վանեցյանին, Սերժ Սարգսյանին-խմբ․/ ընդամենը 5-րդ շարասյուն են»,-ասել է Ջհանգիրյանը։ Նա տվել է նաև Գագիկ Ծառուկյանի անունը՝ նշելով, թե Ծառուկյանն անելու է ամեն ինչ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա։ Խոսակցության ողջ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանն օգտաագործում է հայհոյանքներ։
Ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, երբ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, ինքը ժամանակ է խնդրել՝ մինչև մարտի 1-ը, ինչից հետո ցանկացել է անձամբ հանդիպել Փաշինյանին։
«Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ Վարդազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,-ասուլիսի ժամանակ ասել է Վարդազարյանը։
Ամեն դեպքում անցել է մոտ երեք ամիս։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Վարդազարյանը որոշել հենց հիմա հրապարակել այդ սկանդալը, և ինչո՞ւ նույն բանը չի արել այն ժամանակ, երբ ձայնագրությունն արվել էր։
Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանը հարցեր չունի՞ Գագիկ Ջհանգիրյանին տալու։
Եթե հենց վաղը Ջհանգիրյանը հրաժարական չներկայացնի, կնշանակի նա շարունակում է արդյունավետ կերպով կիրառել երկրի ղեկավարներին կառավարելու նախկինում ձեռքբերած փորձը։ Այդ դեպքում արդեն ՀՀ հպարտ քաղաքացին պետք է հարցեր տա ու պատասխաններ պահանջի Նիկոլ Փաշինյանից։
Սա՞ էր ձեր երազած Հայաստանը, որի համար հեղափոխություն արեցիք՝ զոհելով Արցախը, հինգ հազար երիտասարդի կյանք, տաս հազար երիտասարդի վիրավոր և հաշմանդամ դարձրիք, իսկ արցախցիներին անտուն ու անհայրենիք։

Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 2086 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am