Գագիկ Ջհանգիրյանը պատռեց Նիկոլ Փաշինյանի՝ «դեմոկրատական» շղարշի ետևում թաքնված իրական դեմքը

Մինչ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի այսօրվա ասուլիսն արդեն պարզ էր, թե ինչու էին Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության 2018 թվականին: Դեմոկրատական «հեղափոխության» շղարշի տակ թաքնված էին այդ «հեղափոխության» ճարտարապետների իրական նպատակները: Այդ նպատակները նույնիսկ աղերս չունեին իրական դեմոկրատական փոփոխություններ իրականացնելու հետ:

Իրական նպատակը՝ Փաշինյանի ձեռքերով տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության խնդիրն էր: Իսկ դրան խանգարում էր Արցախի չլուծված հարցը: Փաշինյանի իրական դերակատարումն այդ սցենարում պիտի լիներ Արցախի անվտանգության համակարգի լիակատար ապամոնտաժումը, որն էլ նա փայլուն իրականացրեց:

Սկզբից, որպեսզի այդ նպատակին հասնեին, նախ անհրաժեշտ էր ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա քրեական գործ կարել: Հետո պիտի ՀԱՊԿ-ի հեղինակազրկումը իրականացվեր, հետո բանակի կազմալուծումը, հայաստանցի-ղարաբաղցի հակասությունը խորացնելը, հայկական բանակի վերնախավի վարկաբեկումը հանրության մոտ: Իսկ վերջում, որպեսզի այդ խնդիրը անթերի լուծվեր, պիտի իրականացվեր ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացի ամբողջական փլուզումը: Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը այս բոլոր խնդիրները գերազանց ձևով իրականացրեց:

ԵԱՀԿ Մինսկի խումբը 2020 թվականին, պատերազմից հետո, փաստացի դադարեց գոյություն ունենալ, իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո այն կազմալուծվեց արդեն դե-յուրե:

Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 25 տարվա բանակցային գործընթացի ողջ կապիտալը ջուրը լցվեց և իրականացավ ադրբեջանցիների երազանաքը:

Այսօր, մեր տարածաշրջանում ընթանում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների սողացող գործընթաց, որի արդյունքում լրջագույն վտանգի տակ է հայտնվելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագան:

Ինչ վերաբերվում է երկրում ընթացող, իբր հին բարքերի վերացման գործընթացին, ապա այն ոչ միայն չիրականացավ, այլև իսկզբանե այդպիսի խնդիր դրված չէր: 2018-ի «հեղափոխության» իրական ճարտարապետները այդպիսի խնդիր իրենց առջև չէին էլ դրել: Քանզի լավ հասկանում էին, որ երկիրը փլուզող ղեկավարի իշխանությունը հնարավոր չի լինի պահպանել բացառապես դեմոկրատական եղանակներով:

Ահա, թե ինչու նրանց պետք էին Հայաստանի ավտորիտար համակարգի կայացման հին կադրերը, որպեսզի կարողանային պահպանել Փաշինյանի իշխանությունը: 2018-ից հետո Հայաստանում ոչ միայն դրական համակարգային փոփոխություն չիրականացավ, այլև վերականգնվեցին, ոչ թե հին, այլ Հայաստանի հնագույն, ավելի վատ բարքերը:

Այս ամենն այսօր արդեն իսկ տեսանելի է հանրության մեծ մասի համար: Իսկ այսօրվա ԲԴԽ-ի նախկին նախագահի ասուլիսից հետո, կարծում ենք, որ այդ խնդիրը պարզ կդառնա նաև հանրության այն փոքր մասի համար, ովքեր անշահախնդրորեն դեռ իրենց հույսը չէին կորցրել, որ իրենց 2018-ին դաժանորեն խաբել են:

Ջհանգիրյանն այսօր պարոն Վարդազարյանի օգնությամբ բացահայտեց այդ ամենը:

Վերջում մնում է հետևյալ ամենակարևոր հարցադրումը, ի՞նչ անել այս իրավիճակից դուրս գալու համար հնարավորինս մինիմալ կորուստներով: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Փաշինյանին որպես այլընտրանք հանդիսացողները լինեն մաքսիմալ անկեղծ հանրության հետ, և փորձեն իրատեսական առաջարկներով հանդես գալ, որպեսզի հանրությունը հավատա, որ հաջորդ անգամ էլ խաբված դուրս չի գալու:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` zham.am

դիտվել է 868 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am