Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 14-ի քրեական գործի քննությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:Դատավորը պետք է ընթերցեր, թե ինչ է որոշել՝ նիստին չներկայացած փաստաբանների առնչությամբ, սակայն մինչ այդ հայտարարեց՝ ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը ջրի շշով է ներկայացել, ինչն արգելված է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրան խնդրեց եւ պահանջեց, որպեսզի շիշը հանձնի ոստիկանին: Եղնուկյանը չհամաձայնեց. «Ես մեկ տարի է՝ այս շշով եմ գնում դատերի, այն միշտ ինձ հետ է»:
Դատավորն էլ հակադարձեց. «Նիստերի դահլիճ ջուր բերելն անօրինական է. սա ձեզ համար բուֆետ չէ»:
Տիգրան Հայրապետյանն էլ վրդովված հայտարարեց. «Սա ձեզ համար մանկապարտեզի դահլիճ չի, դուք դատավոր չեք, իմ գործողություններն օրինական են»:
Նիստը երրորդ անգամ ընդմիջվեց, որպեսզի դատավորը որոշում կայացնի Հայրապետյանի հանդեպ սանկցիա կիրառելու առնչությամբ: Փաստաբանը բարկացավ ու հայտարարեց, որ հեռանում է դատարանից:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը