Պարտության խորհրդանիշներով ու պարտություններով՝ դեպի 2050

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում։ Սակայն դա չի դառնում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ու հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականի պատճառ։ Մեկը եկել է ֆուտբոլը թալանի, մյուսը՝ խոպան։

Ինչո՞ւ պետք է հրաժարական տան։ Նախկինում իրենց քամակները ճղողները հիմա քամակ են տալիս՝ իրենց փայը փախցնելու համար և ապացուցեցին, որ նախկինում երբ քննադատում էին ՀՖՖ ղեկավարին կամ գլխավոր մարզչի, ամենևին էլ մեր ֆուտբոլով չէին մտահոգված։ Դրանք Նիկոլի պես իրական ու մտացածին թեմաներով քննադատում էին լրիվ այլ նպատակով։ Ինչևէ։

ՀՖՖ-ն մեծ շուքով նշեց հիմնադրման 30 ամյակը։

Ադրբեջանամետ կայքի նախկին գլխավոր խմբագիր, իսկ այժմ ՀՖՖ նախագահ նշանակված Արմեն Մելիքբեկյանը տոնակատարության համար լուրջ ծախսեր էր կատարել, հրավերներ էր ուղարկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինյոյին և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Նման դեպքերում վերջիններս չեն մերժում, քանի որ իրենց համար ձայն ապահովող երկիր ենք։

Տոնակատարությունը՝ տոնակատարություն, բայց պարզվում է, որ ՀՖՖ-ն կարծես թե միայն Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն են հիմնել և կառավարել։ Սրանք էլ են Նիկոլի պես՝ համարում են, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել։

Մեր ունեցած տեղեկություններով՝ միջոցառմանը հրավերներ չեն ստացել ՀՖՖ նախկին նախագահներ Սուրեն Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը։ Պարզ է, որ Հայրապետյանին անհնար էր կանչել քաղաքական առումով, բայց դե նա երկար տարիներ կառավարել է մեր ֆուտբոլը, ենթակառուցվածքներ սարքել, օրինակ Ավանի Տեխնիկական կենտրոնը, որը հիմա վայելում են ՀՖՖ ներկա ղեկավարներն ու իրենց հովանավորները։ Հայրապետյանի օրոք վատ բարքեր էլ են եղել, սխալ որոշումներ էլ են եղել, բայց դրականը պետք է գնահատել։

Ինչո՞ւ չկար Սուրեն Աբրահամյանը։ Նա 2000 թվականին վերակառուցեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը։

Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն մի հատ 3․000 տեղանոց մարզադաշտ է թեթև վերանորոգել, ՖԻՖԱ-ից ու ՈւԵՖԱ-ից մարդ են կանչում, ցույց տալիս, գլուխ գովում, իսկ ահա Աբրահամյանի ղեկավարման ժամանակներում վերաբացված 15․000-ոց մարզադաշտի մասին ծպտուն չկա։ Հրավերներ չէին ստացել ֆուտբոլային կարկառուն շատ դեմքեր, լրագրողներ, որոնք երբ աշխատում էին, Մելիքբեկյանը հեռուստացույցով միայն կարող էր նրանց տեսնել։

Խայտառակություն էր, որ չէին մասնակցում Հենրիխ Մխիթարյանը, Վարդան Մինասյանը, Սարգիս Հովսեփյանը, Սուրեն Բաղդասարյանը և էլի շատ մարդիկ։ Նիկոլն էլ այնպիսի հայտարարություն արեց ՖԻՖԱ-Ի ու ՈՒԵՖԱ-ի նախագահների մոտ, թե մեր երկիրը ծրագիր ունի 2050 թվին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու (թարգմանիչն էլ սխալ թարգմանեց, ասաց՝ հաղթող դառնալու), որ ծիծաղի առարկա դարձավ դրսի մամուլի համար։

30-ամյակի միջոցառումները սեփական PR ապահովելու լավագույն միջոցն էին Արմեն Մելիքբեկյանի և Նիկողոսյանի համար։ Բայց հյուրերը գնացին, մնացին հավաքականի խայտառակ հաշիվներով պարտությունները, որով գնում ենք դեպի 2050 թվական․․․

7or.am

 

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video) Լենա Նազարյա՛ն, խոսա՛․ իմ ներկայությամբ մատերդ քցել էիր, որ Արմեն Սարգսյանի աչքերը հանես․ Զոհրաբյան (video) 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը Ալիևը սպառնացել է Փաշինյանին․ նոր ավանտյուրա է հորինել Փաշինյանը․ Մանուկ Սուքիասյան (video) ԱԲ-ն դառնալու է «սպառազինությունների» նոր մրցավազք․ Հայաստանը պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Ամուլսարի հարցով ընթացող դատեր կան, ռիսկերի մասին խոսողներից 6 մլն դրամ են պահանջում (video) «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի Դատավարության մասնակցի լիազորությանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Դե խոսացե՛ք․ Ալիևը հայտարարել է՝ ես կարող էի գրավել Երևանը․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀԱՍԵ-ն Վաղարշապետի համայնքապետից պահանջում է անվավեր ճանաչել 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշումը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար․ Հարություն Աղա-Սարգսյան Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան Ալիևը «օդերով է»․ Ադրբեջանի ու Վրաստանի մեջ շատ ուժեղ վեճ է ծագել․ Սուրեն Սուրենյանց (video) «Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում»․ Նեթանյահու Մի հատ ակցիա ա լինում, իշխանությունը խառնվում ա իրար, ոստիկանությանն ուղարկել եք մեզ վրա․․․ ակցիա (video) Զելենսկին ողբերգական վիճակում է. հիմա ասեմ՝ պատերազմը երբ կավարտվի․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am