Երբ տեղի կունենա ռուս-ուկրաինական հաշտեցումը․ Պուտինը գնահատական է տվել

 

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Ուկրաինային ԵՄ անդամակցությանը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի՝ այս հարցով դրական արձագանքը:
«ԵՄ-ն, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, ռազմական կազմակերպություն չէ, ուստի մենք դեմ չենք Միությանն Ուկրաինայի անդամակցությանը: Դա ցանկացած երկրի ինքնիշխան որոշումն է», - ասել է ՌԴ նախագահ Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ընթացքում:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը կիրականացնի հատուկ գործողություն՝ կյանքի կոչելով իր բոլոր ծրագրերը:
«Ուկրաինացի ժողովուրդը տաղանդավոր է, մեծ ներուժ ունի, վաղ թե ուշ այնտեղ իրավիճակը կկարգավորվի, մեր միջև հարաբերությունների բարելավումն անխուսափելի է», - եզրափակել է Պուտինը:
Մինչ այդ Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ օգոստոսի վերջին Կիևը կարող է վերսկսել Մոսկվայի հետ երկխոսությունը:
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա, եթե Ուկրաինան ամրապնդի իր դիրքերը ռազմաճակատում՝ չբացառելով, որ կիրականցվի նաև հակահարձակման գործողություն :
«Չենք ցանկանում մեր ծրագրերի մասին նախապես խոսել, քանի որ ռուսական կողմը կարող է օգտագործել այդ տվյալները: Բայց կարծում եմ՝ որոշ հատվածներում հակահարձակում կիրականացնենք», - մանրամասնել է Արախամիան։
Երկխոսության վերսկսման խնդրին անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չբացառելով, որ կողմերը կարող են նստել բանակցային սեղանի շուրջ, եթե Կիևն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել է, որ թե պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ ռուսական կողմը հասնի Պուտինի նախանշած բոլոր նպատակներին։
Զուգահեռաբար, հայտարարվել է, թե Ուկրաինայի Զինված ուժերը մարտերի ընթացքում կորցրել է զինտեխնիկայի գրեթե կեսը։«Խոսքը միայն ծանր սպառազինության մասին է՝ մոտ 1300 հետևակի մարտական մեքենա, 400 տանկ, հրետանային 700 համակարգ», - մանրամասնել է Վոլոդիմիր Կարպենկոն:
Նրա խոսքով՝ Արևմուտքի մատակարարումները ծածկում են Ուկրաինայի ռազմական կարիքների ընդամենը 15%-ը։
Խոսվում է նաև Դոնբասում օրական մինչև 1000 ուկրաինացի զինվորի մահվան և վիրավորում ստանալու մասին։
Այդուհանդերձ՝ չնայած զոհերի մեծ թվին ու ռազմական տեխնիկայի ու զինամթերքի ահռելի կորուստներին, տնտեսական աննախադեպ խոշոր վնասներին՝ միջազգային փորձագիտական շրջանակները Ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ ավարտ չեն կանխատեսում։ Ըստ որոշ վերլուծությունների՝ այս մաշեցնող պատերազմը դեռ մինչև երկու տարի կարող է շարունակվել, մինչև որ կողմերի մոտ կսպառվեն կամ եզրագծին հասնեն մարդկային, ֆինանսական, տեխնիկական ռեսուրսները ։

Հայկ Դավթյան

դիտվել է 2639 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am