«Պաղպաղակի սեզոնը բացումից հետո մոտավորապես 15 ընկերության գրել են նամակ ուսումնասիրություն կատարելու համար, սակայն նրանցից հինգն են արձագանքել:Այս բոլոր ընկերություններում գրեթե թերություններ չկան, արտադրական պրոցեսում խախտումներ չեն արձանագրել:Այդ ընկերություններում էլ պիտակավորման մեջ թերություններ չկան, իսկ մնացած ընկերություններում գրված է բուսական յուղ, սակայն չի նշվում, թե ինչի բուսական յուղ է»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Այս հինգից բացի ընկերություններում առկա են պրոբլեմներ և ամբողջ օրը իրենք իրենց գովազդում են, սակայն չեն ցանկանում, որ մենք գնանք և տեսնենք: Բացի դրանից՝ մենք ունենք շատ բարդ խնդիր, մեր տեղական շուկան ուսումնասիրելու ժամանակ տեսանք, որ խանութներում, պաղպաղակի վաճառքի կետերում բավականին շատ խախտումներ են կատարում, ջերմաստիճանը չեն պահպանում, կամ՝ գիշերը անջատում են, ցերեկը միացնում»,-ասաց նա:
Մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը նշեց, որակի տեսչության գործունեության վերաբերյալ վերապահում ունի, նկատել է, որ տուրք է տրվում ներկրման շուկային. «Կան նաև լավագույն արտադրողներ, որոնց արտադրական պրոցեսին մենք հետևել ենք»,-ասաց նա:
Անդրադառնալով «լցնովի» պաղպաղակներին՝ նա ասաց, որ վաճառքի 5 կետից միայն մեկն է ունեցել համապատասխան փաստաթուղթ:
Անդրադառնալով կենցաղային էլեկտրոնիկային՝ Մելիտա Հակոբյանն ասաց, որ շատ դիմում բողոքներ են ստանում, ինչի համար դիմել են կառավարությանը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը