Ալիևը Փաշինյանին 1 տարի ժամանակ տվեց

Եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա, և Հայաստանի կառավարությանը կոչ անելով հրաժարվել Ադրբեջանին ուղղված ցանկացած տարածքային պահանջից:

Այս հայտարարություններն Ալիևն արել է Բաքվի Գլոբալ իններորդ ֆորումի բացման ժամանակ՝ վտանգավոր ու ապակառուցողական համարելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հայտարարությունները:

Նա կրկին պնդել է, թե Ադրբեջանի կազմում նման վարչատարածքային միավոր գոյություն չունի. - «Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի սա և հրաժարվի պատմությունը խմբագրելու փորձերից: Պատմությունը արդեն գրվել է, և այսպես ասած բանավոր համաձայնություն է կայացվել, որ ոչ ոք չի խոսելու կարգավիճակի մասին: Ցավոք, այդ մասին խոսվում է, ինչը կարող է բերել շատ լուրջ հետևանքների: Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան անել նույնը»:

Երեկ, մի ամբողջ օր անցավ՝ պաշտոնական Երևանից արձագանք չկա... Փաշինյանը, որը կենտրոնացած է Արցախի թեմայի բոլոր «ձախողումները» նախկինների վրա գցելով, ՀՀ ԱԳՆ-ն, որը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ, որևէ ասելիք չունեն, փաստորեն:

Ու ինչն է հետաքրքիր, Փաշինյանը նախորդ օրը ԱԺ-ում խոսելով արցախյան թեմայով, փաստացի, արձանագրեց՝ «էս վիճակն է, սրանից ավելի մեզանից բան չակնկալեք», ու հաջորդ օրը Ալիևը նման սպառնալիքներով ելույթ է ունենում, թե՝ «մոռացեք ԼՂ-ի կարգավիճակը»:

Այսինքն, նույնիսկ Ալիևը զգում է, որ ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շանսեր կան, մինչդեռ Հայաստանի իշխանությունները իրավիճակն, այս առումով, մեղմ ասած՝ հուսադրող չեն համարում:

Հիշատակելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հայտարարությունը՝ Ալիևը խոսել է Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին՝ հավատացնելով, թե դրանք լիովին պաշտպանված կլինեն. - «Ադրբեջանը բազմազգ երկիր է, և հայ բնակչությունը ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը չէ: Այդ պատճառով մեր սահմանադրությունը հավասար իրավունքներ է ապահովում բոլոր ազգերի, այդ թվում Ադրբեջանում ապրող հայերի համար: Իհարկե, մենք հոգ կտանենք նրանց իրավունքների և անվտանգության համար»:

Ալիևը կրկին հայտարարել է, թե Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածք է եղել, որը սովետական իշխանությունները 1920-ին Հայաստանին են փոխանցել: Սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ապա Ադրբեջանն էլ նույնը կպահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար:
Բաքվի ֆորումում Ալիևը նաև կրկին հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը» և պնդել, որ առանց դրա բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին։ Ադրբեջանի ղեկավարի պնդմամբ, Հայաստանը ժամանակ է ձգում և չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերը հաղորդակցական ուղիների բացման և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ապահովման վերաբերյալ: Սրան հակառակ Ադրբեջանը, նրա խոսքով, կատարում է իր պարտավորությունները՝ ապահովելով Հայաստանի անարգել կապը Ղարաբաղի հետ Լաչինի ճանապարհով. - «Զանգեզուրի միջանցքի հարցի շուտափույթ լուծումը ապագայում տարածաշրջանային խաղաղության հաստատման հիմնարար տարրերից է: Եթե մեզ համար չապահովեն մուտք ու ելքը, ապա շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Հայաստանի հետ համակեցության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը ուղղված Ադրբեջանի ջանքերը ապարդյուն կլինեն»:

Պաշտոնական Երևանը, սակայն, շարունակում է պնդել, որ միջանցքը իր համար կարմիր գիծ է, դրա շուրջ որևէ պայմանավորվածություն չկա և խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ալիևը այս անգամ էլ չի մոռացել անցած 30 տարիներին ղարաբաղման կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկ խմբին ու վերստին հայտարարել, թե Ադրբեջանը լուծել է հակամարտությունը և այդ կառույցի կարիքն այլևս չկա. - «Ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և խաղաղության պայմանագիր ստորագրենք»:

Ի դեպ, Ալիևի կանխատեսմամբ, եթե կողմերը լավ աշխատեն, ապա հնարավոր կլինի խաղաղության պայմանագիրը կնքել մեկ տարվա ընթացքում։

Չնայած ողջ ելույթի ընթացքում հնչած զգուշացումներին ու սպառնալիքներին, նա ընդգծել է, որ Երևանը ընդունել է ապագա պայմանագրի համար Բաքվի 5 սկզբունքները, և այժմ պետք է առաջ գնալ ու գործնական քայլեր կատարել։

Ավելին, Ալիևը տեղեկացրել է, որ Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի հանձնաժողովը և նույնը ակնկալում է Հայաստանից։

Այսինքն, Ալիևը կրկին թելադրեց «խաղի կանոնները», ներկայացրեց պայմանները ու դեռ Փաշինյանին էլ 1 տարի ժամանակ տվեց՝ մեծահոգաբար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5713 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am