Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր՝ հուլիսի 26-ին, հայտնաբերվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական՝ Մանուկ Սիմոնյանի դին: ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Երեկ ուշ երեկոյան ԱԻՆ նախարարության հրապարակված տեղեկատվության համաձայն ահազանգ էր ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փաստինֆո կայքի հաղորդմամբ՝ դիակի հայտնաբերմանը նպաստել է հեռախոսը, որը գտել է գյուղացիներից մեկը: Հենց այդ ժամանակ 8-9 մետր ներքև՝ ձորում հայտնաբերվել է 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին՝ ամբողջովին լարերով կապված, բերանքսիվայր, մասամբ քարերով ծածկված: Դին գտնվել է կիսանեխած վիճակում:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը