Վազգեն Մանուկյանը ծեր է, Իշխանը` կոլոտ, Քոչարյանն ու Սերժը` նախկին

«Հրապարակ օրաթերթը» գրում է . Մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ոչինչ չեն անում,  քաղաքական ու քաղաքացիական ոչ մի քայլ չեն ձեռնարկում, այլ միայն բազմոցին նստած՝ քննադատում են բոլորին: Այդ մարդիկ դժգոհ են բոլորից, չեն հավանում ոչ ոքի, ոչ մեկի արածն իրենց սրտով չէ: Երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ծնվեց Հայրենիքի փրկության շարժումը եւ հստակ ներկայացրեց, որ շարժման առաջնորդը Վազգեն Մանուկյանն է, եւ նա լինելու է ժամանակավոր, անցումային կառավարության ղեկավարն ու ընտրություններից հետո չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, Մանուկյանը հայտնվեց շատերի քննադատությունների կենտրոնում։ Ոմանք սկսեցին շահարկել նրա տարիքը, թե ծեր է, չի կարող եւ այլն:


Չնայած Վազգեն Մանուկյանը պրոֆեսիոնալ, փորձառու եւ բանիմաց պետական ու ռազմական գործիչ է, երբեք չի ասոցացվել «նախկինների» թալանի հետ, բայց շատերն իրենց ծուլությունը եւ ձմռան ցրտին տնից դուրս չգալն արդարացնում էին Վազգեն Մանուկյանին «չընդունելու» պատճառաբանությամբ: Երկու ամիս առաջ թափ առած դիմադրության շարժումը թեեւ սկսվեց Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ՝ Ազատության հրապարակից, սակայն ընթացքում, երբ տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ, շարժման համակարգումը ստանձնեց Իշխան Սաղաթելյանը՝ երիտասարդ, կայտառ, աշխույժ, ով իր բոցաշունչ ելույթներով ամիսուկես եռացնում էր ոչ միայն Ֆրանսիայի հրապարակը, այլեւ առավոտից երեկո գլխավորում էր քայլերթերը՝ մայրաքաղաքի փողոցներում, կոչ անում, ոգեւորում, ոտքի հանում ու արթնացնում «լաո»-ներին:

Պետք է ասենք, որ դա Սաղաթելյանի մոտ լավ ստացվեց, նա հսկայական բեռ վերցրեց ուսերին եւ պատվով տանում էր դա: Բայց պարզվեց՝ Սաղաթելյանին էլ չեն սիրում, թե Իշխանը ոչ թե իշխան է, այլ շերեփուկ է… Բազմոցին նստածները հրապարակի «վարագույրները բացում» էին ու այնտեղ տեսնում նախկին նախագահներին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին… ու, «վա՜յ… ամա՜ն… նախկին թալանչիները նորից գալիս են մեզ թալանելու: Ժողովո՛ւրդ, տուն մտե՜ք, փախե՜ք, մինչեւ սրանք հրապարակից դուրս չգան, մենք թախտի տակից դուրս չենք գալու: Ա՛յ,  որ իրենք գնան տուն, մենք մի քանի օրում Նիկոլին կվռնդենք իշխանությունից»:

Երեկ հայտարարվեց, որ Ֆրանսիայի հրապարակից հանվում են վրանները: Իհարկե, սա չի նշանակում, թե դիմադրության շարժումը դադարում է: Բայց հրապարակն ազատ է, չնայած մինչեւ այդ էլ կային ազատ հրապարակներ: Հիմա տեսնենք, թե բազմոցային «քաղաքագետներից» ու «քաղաքական գործիչներից», մարդ-կուսակցություններից, ԼՏՊ-ական ու ՔՊ-ամերձ քարոզչամեքենաների «աշխատակիցներից» քանիսն են դուրս գալիս հրապարակ, ինչ արդյունավետ քայլեր են անում, քանի մարդ են կարողանում հավաքել իրենց՝ «սրբերի» շուրջը, որքան է իրենց ունեցած վստահության ռեսուրսը: Հարթակը բաց է, համեցե՛ք…

 

դիտվել է 1137 անգամ
Լրահոս
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Թուրքիայում 1 օրում 6 երկրաշարժ է եղել Հանգիստ թողե՛ք Լիլիթ Հովհաննիսյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ կապ կա Հասմիկ Հակոբյանի հայտարարության ու ադրբեջանցի զինված դիվերսանտի ներխուժման միջև (video) Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am