Եկավ, բանակցեց, ստացավ համաձայնություն, սլանում է Բաքու

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթվա ընթացքում երկօրյա այցով կմեկնի Բաքու: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության մամլո խոսնակը: «Հունիսի 23-24-ը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան: Այնտեղ ծրագրված են բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ենթադրվում է, որ տեղի կունենա հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի հետ», - ասել է Մարիա Զախարովան:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական երկօրյա այցով Երևանում էր, որտեղ ՀՀ իշխանությունների հետ, նա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո մամլո ասուլիսում որոշակի ուշագրավ մտքեր արտահայտեց՝ տրանսպորտային ապաշրջափակման «պարզեցված» եղանակների մասին:

Այնուհետև նրա այցից մի քանի օր անց տեղեկատվություն տարածվեց, որ ռուս սահմանապահները ՀՀ տարածքում որոշակի դերակատարություն են ունենալու Հայաստան-Ադրբեջան ճանապարհների վրա, և ահա այս տեղեկությունների արտահոսքի ֆոնին, փաստորեն, Լավրովը շտապում է Բաքու:

Նա Ալիևին ու իր ադրբեջանցի գործընկերոջն, ըստ ամենայնի կտեղեկացնի հայաստանյան բանակցությունների արդյունքների մասին, թե ինչին են համաձայնություն տվել իշխանությունները:

Ու մինչ Հայաստանի ընդդիմությունն ազատեց Ֆրանսիայի հրապարակը ու մինչ Լավրովը Բաքու կհասնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել Շուշիում ընթացող «Թուրք-ադրբեջանական ռազմավարական միություն. Խաղաղության և անվտանգության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» խորագրով կոնֆերանսի մասնակիցներին, որը նվիրված է Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին:

«Հռչակագիրը հիմնված է ոչ միայն ընդհանուր պատմական անցյալի վրա, այլ արտացոլում է այսօրվա իրողությունները, ինչպես նաև սահմանում է Ադրբեջանի և Թուրքիայի հետագա գործակցության ռազմավարական ուղղությունները: Շուշիի հռչակագրում արտացոլված պարտավորությունների իրականացումը կնպաստի մեր երկրների միջև բազմակողմ գործակցության հետագա ընդլայնմանը, ինչպես նաև ներդրում կունենա տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության վրա: Այս փաստաթուղթը կօգնի Ադրբեջանի և Թուրքիայի հզորության ամրապնդմանը, միջազգային թատերաբեմում մեր երկրների դիրքերի ամրապնդմանը»,- ասվում է ուղերձում:

Դրանում նաև նշվում է, որ երկու երկրների միությունը հիմնված է ընդհանուր քաղաքական կամքի և ապագայի նպատակներին հասնելու համար համատեղ գործողությունների վրա: Նրա խոսքով, թուրք-ադրբեջանական միությունը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ թյուրքական աշխարհի համար:

«Կցանկանայի գոհունակությամբ նշել , որ ամուր համերաշխությունը երկու երկրների միջև կարևոր է նաև թյուրքական աշխարհում հարաբերությունների զարգացման համար: Դա հիմքեր և հնարավորություններ կստեղծի թյուրքական պետությունների՝ ազգային-ռազմավարական նպատակներին հասնելու համար՝ նոր աշխարհակարգի պայմաններում պատասխանելով ժամանակի մարտահրավերներին, ինչպես նաև բացում է նոր հեռանկարներ թյուրքալեզու երկրների համար»,- ասվում է ուղերձում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2016 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am