Երևան քաղաքի Այվազովսկի փողոց 1-ին հողակտորում սոցիալկենցաղային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի առաջ գնալով նոր խնդիրեր են ծառանում: 9 երկար ու ձիգ, բարդ ու դժվարին տարիների ընթացքում 7 անչափահաս երեխաների հոգսի հետ մեկտեղ, ցմահ դատապարտվածի կին՝ Լիլիթ Մելիքյանը, փորձել է աշխատանքի ամեն միջոց ձեռք առնել: Երեխաներից 2-ը իրենն են, իսկ մյուս 5-ը իր թոռներն են: Տունը գետի ափին և ջրատարի մոտ գտնվելու պատճառով բավականին խոնավ է, իսկ հորդառատ անձրևներից հետո էլ վարարած գետը շատ դեպքերում լցվում է տան մեջ: SHAMSHYN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ներկայիս ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ տան մուտքի մոտով անցնող ջրատարից ջուրը դուրս լցվելով քարուքանդ է արել գետից պաշտպանվելու համար իր ձեռք առաց միջոցները: Ջրատարից մինչև վերջին տարիները ջուր դուրս չէր գալիս, ինքը ինչ-որ կերպ փակել էր անցքը: Մեր նկարահանումների ժամանակ ինչպես և նշեց Լիլիթը, երեխաները տանը չէին, նրանց մի մասը ԵԿՄ անդամներ են և գտնվում էին ԵԿՄ ճամբարում: Բազմազավակ, կարիքավոր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու կամ խնդրին լուծում տալ ցանկցող բարեգութ մարդիկ կարող են զանգահարել Լիլիթին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 098-04-28-15:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը