Տաթևիկ Ռևազյանը ժպտաց, բայց ներողություն չխնդրեց

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արդեն նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը նախօրեին ֆեյսբուքյան հուզիչ գրառմամբ ազդարարեց, որ թողնում է պետական պաշտոնն ու վերադառնում բիզնես ոլորտ։
Նա հպարտորեն գրել էր, թե հեռանում է, սակայն հպարտ է, որ հայկական ավիացիայի աննխադեպ հաջողությունների համար, որոնք գրանցվել են վերջին 4 տարիներին, այսինքն՝ իր պաշտոնավարման շրջանում։ Հատկանշական է, որ Ռևազյանը, որ այդքան գոհ էր սեփական աշխատանքից, հարկ չէր համարել գոնե ներողություն խնդրել աշխատանքային բացթողումների և ձախողումների համար։ Իսկ այդպիսիք անհամեմատ ավելի շատ են, քան ձեռբերումները։
Օրինակ՝ 2020 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում կատարած աուդիտի արդյունքում հայկական երկու ավիաընկերությունների զրկել է լիցենզիայից և եվրոպական ուղղություններով չվերթեր կատարելու իրավունքից: Պարզվեց՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չի անցել ԵԱՍԱ-ի թռիչքային անվտանգության աուդիտը։ Հետո արդեն հաջորդաբար դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից զրկվեցին բոլոր հայկական ավիաընկերությունները՝ անվտանգության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ։ Սա այն դեպքում, երբ ինքը՝ Տաթևիկ Ռևազյանը պաշտոնը մամուլի ասուլիսներից մեկում անկեղծորեն խոստովանել էր, որ զարմացած է հայկական ավիացիայի բարձր վարկանիշից։ «Երբ ես առաջին անգամ մտա քաղավիացիայի կոմիտե, առաջին քայլն այն էր, որ ստուգեցի Միջազգային քաղաքացիական ավիացիայի աուդիտը, տեսա, որ շատ բարձր ցուցանիշներ ունենք. անգամ զարմացա, որ սկանդինավյան երկրների մակարդակի թռիչքային անվտանգություն ունի Հայաստանը: Այսինքն որեւէ հիմք չունեի կասկածելու, որ մենք իրոք լուրջ խնդիր ունենք»,- ասուլիսի ժամանակ անկեղծացել է Տաթևիկ Ռևազյանը:
Ավիացիայի ոլորտի փորձառու մասնագետները, որոնք բարձրաձայնում էին քաղավիացիայի ոլորտում առկա խնդիրների ու բացերի մասինմ, հերթով հեռացվեցին համակարգից։ Փոխարենը աշխատանքի էին անցնում անփորձ և համակարգը չիմացող ջահելներ: Երբ անհրաժեշտություն առաջացավ ներկայացնելու պարզաբանում, թե ինչոև քաղավիացիայի կոմիտեն չի անցել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության աուդիտը, Տաթևիկ Ռևազյանը լուծումներ առաջարկելու փոխարեն` հայտարարեց, որ խնդիրները նախկինից ստացած ժառանգություն են, և դրանց լուծումը երկար ժամանակ կպահանջի: Ի դեպ, այդ խնդիրները մինչ օրս էլ լուծված չեն։
Տաթևիկ Ռևազյանի ամենալուրջ և միակ ձեռքբերումը եվրոպական էժան ավիաընկերություններին Հայաստան հրավիրելն է եղել` բյուջետային սուբսիդիայի դիմաց։ Այստեղ էլ սակայն նկատելի առաջընթաց ՀՀ ուղևորը չտեսավ․ համավարակի պայմաններում բյուջետային ավիաընկերությունները համարյա թռիչքներ չէին կատարում, իսկ ավիատոմսերի գներն այդպես էլ խոստացված մատչելի և էժան մակարդակին այդպես էլ չհասան։
Ինչևէ՝ գեղեցիկ ժպիտով Տաթևիկ Ռևազյանը հեռացավ՝ պատասխանատվության և իրավիճակի շտկման մասին ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն չներկայացնելով։
Հայկ Դավթյան

դիտվել է 2208 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am