Ռուս խաղաղապահներ՝ Արցախում, ռուս ուղեկցողներ՝ ՀՀ ճանապարհներին. Երևանը զիջեց Մոսկվային

Ադրբեջանը Նախիջևանին կապող «պարզեցված ռեժիմի» մասին Լավրովի հայտարարությունից հինգ օր անց էլ պաշտոնապես չի հստակեցվել՝ ինչ է այն նշանակում, «Ազատությանը», սակայն, որոշ տեղեկություններ են հայտնի դարձել ընթացող բանակցություններից։ Ըստ այդմ, նախ ռուսաստանյան սահմանապահ ծառայությունն է ստուգելու Հայաստանի տարածք մտնող ադրբեջանական բեռներն ու ուղևորներին, հետո՝ հայաստանյան մաքսային ծառայությունը։ Այնուհետև անցումն իրականացվելու է հայաստանյան հատուկ պահակախմբի ուղեկցությամբ, որի կազմում լինելու է ռուսաստանցի առնվազն մեկ սպա։

Արդյո՞ք նույն պայմաններն են գործելու Ադրբեջանի տարածք մտնող հայաստանյան ուղևորների ու բեռների դեպքում. ըստ նույն աղբյուրների՝ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին օրերս գրել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, ում տեղեկություններով՝ Բաքուն դրել է ռուսական ուղեկալի պահանջը։

Պաշտոնական Մոսկվան ու Երևանը տարբեր տեղեկություններ հրապարակեցին մոտ տասն օր առաջ Մոսկվայում կայացած փոխվարչապետեր Օվերչուկի, Գրիգորյանի և Մուստաֆաևի հանդիպումից հետո։ Ըստ Ռուսաստանի կառավարության՝ կողմերը մերձեցրել են մոտեցումները ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Մինչդեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությամբ՝ կողմերը հստակեցրել են մոտեցումները։ Թե որոնք են այդ մոտեցումները, առայսօր պաշտոնապես չի նշվում։

Հարցերը միայն ավելացան Լավրովի՝ նախորդ շաբաթ Երևանում հնչեցրած հայտարարությունից հետո, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող։ Ռուսաստանի արտգործնախարարը մանրամասներ չնշեց։

«Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - Երևանում ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

«Ազատություն»-ը դիմել էր Հայաստանի արտգործնախարարություն, սակայն դեռ պատասխան չի ստացել՝ արդյո՞ք նույն ռեժիմն է գործելու Ադրբեջանի տարածքով դեպի Իրան ու Ռուսաստան գնացող ուղիների դեպքում։

Ադրբեջանի հետ ճանապարհների վերագործարկմանը ժամեր առաջ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ալ-Ջազիրա»-ի հետ հարցազրույցում հայտարարելով, թե միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար։ «Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին», - ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ` երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։

Վրաստանից ու Իրանից Հայաստանի մտնող ուղևորների ու բեռների անձնագրային ու մաքսային ստուգումները, ինչպես հայտնի է, իրականացնում են հայաստանյան Ազգային անվտանգության ծառայությունն ու Պետեկամուտների կոմիտեն։

Եթե այս «գործարքը» իրականություն դառնում, ուրեմն՝ հայ-ադրբեջանական ճանապարհների նման վերաբացմամբ Հայաստանը զիջում է իր ինքնիշխանությունը՝ Ռուսաստանին: Ռուս խաղաղապահներ՝ Արցախում, ռուս ուղեկցողներ՝ Հայաստանի ճանպարհներին: Ու դեռ պարզ չէ, թե ինչ կարգավիճակ են ունենում մեր բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները Ադրբեջանի տարածքում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է բացվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը պետք է ապահովի հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև: Նշված է նաև՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնայի ծառայության՝ ФСБ-ի սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարությունը, սակայն, չի հստակեցնում՝ ռուսական կողմը ո՞ր ուղիների վերահսկողությունն է ապահովելու՝ Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևա՞ն, թե՞ նաև Հայաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կամ Ռուսաստան։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4175 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am