Որքան է կազմել գնաճը

Հայաստանում մայիս ամսվա դրությամբ գնաճը կազմել է 9 տոկոս, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, ապա ԿԲ-ն գնահատմամբ՝ գնաճը տարվա վերջին ավելի ցածր կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մենք մայիս ամսին Հայաստանում ունենք 9 տոկոս գնաճ, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության և ընդհանուր մեր պատմական զարգացումները դիտարկելու առումով: Իհարկե, մեզ շրջապատող կամ գործընկեր երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց պետք է հասկանանք, որ 9 տոկոս գնաճը, սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին՝ նա ընդգծեց՝ ԿԲ-ն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա: ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից: «Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ»,-նշեց Գալստյանը:

Փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Գալստյանը վստահ է, որ, եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ: Իսկ թե ինչ լուծում է պետք, ԿԲ նախագահն ասում է՝ միջազգային լավագույն փորձը հուշում է, որ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականցումը: «Կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն մրցունակության անկում ունեն, այդ սեկտորներին պետք է տրվի օժանդակություն: Դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո»,-ասաց նա՝ նշելով հավելյալ սուբսիդիաների, որոշակի հարկերի նվազման հնարավորության մասին:

Գալստյանը նկատեց՝ գնաճն իր հետ բերում է հավելյալ հարկային եկամուտներ, և ստեղծված հավելյալ եկամուտների վերաբաշխման միջոցով, միգուցե, պետք է արձագանքել ստեղծված խնդրին։

Անդրադառնալով հարցին, թե ինչու ստեղծված փոխարժեքի պարագայում, երբ դրամն արժևորվել է, գները չեն ճշգրտվում՝ ԿԲ նախագահը պատասխանեց, որ երկու գործոն կա: Այս փուլում, երբ փոխարժեքը արժևորվել է, ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են, օրինակ, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ: Երկրորդ խնդիրն այն է, որ արտահանողները տրանսպորտային խնդիրներ են ունենում: «Իրենց համար փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, այլ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը»,-ասաց Գալստյանը:

Գալստյանի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական իրադարձություները բերում են այն մտքին, որ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է: «Բայց մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք»,-ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ ԿԲ-ն հունիսի 14-ին խորհրդի նիստ կանցկացնի:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am