Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից գյուղերի բնակիչներն այսօր վաղ առավոտից հավաքվել են անցակետի մոտ և ժամանակ առ ժամանակ փակում են անցակետով Հայաստան մտնող ճանապարհը, հաղորդում է «Ազատությունը»:
Նրանք հայտարարել են, որ քանի որ իրենց թույլ չեն տալիս Վրաստանից փոքր քանակով ապրանք ներկրել, իրենք էլ կփակեն խոշոր ներկրողների ճանապարհը:
Ցուցարարներին ներկայացվել է դեռևս 2016-ին ընդունված մի որոշում, որի համաձայն առանց հարկ վճարելու կարելի է ներկրել օրական մինչև 5 կգ ապրանք:
Նրանցից մեկը պատմել է, որ իրենց ստիպում են մաքսազերծում անցկացնել մթերքը, իսկ դա նշանակում է՝ ամեն կգ-ի համար լրացուցիչ 200 դրամ վճարել: «Ես 50 կգ կորոլյոկ եմ բերում: Վրաստանի կողմում 100 դրամ արժի, իսկ Հայաստանում արդեն դառնում է 300 դրամ»,-նշեց ցուցարարներից մեկը: Մեկ այլ գյուղացի էլ նշեց, որ գրեթե ամեն ինչն էժան է Վրաստանում, իրենք գնում են էժան ապրանք բերելու, բայց չեն թողնում. «Կարեն Կարապետյանը հայտարարում էր՝ բան լինի, զանգեք ինձ, զանգեք թեժ գիծ, բա ո՞ւր ա»:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը