Օտարերկրյա ներդրումների մռայլ հեռանկարը

 

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) ընթացիկ տարվա մարտ ամսին նվազեցրել էր 2022 թվականի համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը՝ 3,6 տոկոսից հասցնելով մինչեւ 2,6 տոկոսի։ Փորձագետների կարծիքով՝ դա պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական իրադարձություններով, որի հետևանքով վերջին ամիսներին տարբեր երկրների կառավարություններ մակրոտնտեսական քաղաքականության փոփոխություններ են կատարել։
Նախորդ շաբաթ հրապարակված ՄԱԿ-ի Առեւտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) հրապարակած զեկույցում ասվում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքը 2021 թվականին վերականգնվել էր՝ հասնելով նախահամավարակային մակարդակին, որը կազմում է մոտ $1,6 տրիլիոն դոլար։ Սակայն, զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ այս տարվա հեռանկարներն շատ մռայլ են։
Նշվում է, որ

2021 թվականին աճը կազմել էր 64 տոկոս, իսկ Ռուսաստանը ներառվել էր օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենամեծ ներհոսք ունեցող պետությունների առաջին տասնյակում։ Այս ցուցակում ընդգրկված էին նաեւ ԱՄՆ-ը, Չինաստանը, Սյանգան հատուկ վարչական շրջանը (Հոնկոնգի չինական անվանումը), ինչպես նաեւ Բրազիլիան, Հնդկաստանը, Կանադան, Մեքսիկան, Սինգապուրը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

«Սակայն ընթացիկ տարում բիզնեսի եւ ներդրումների համար մթնոլորտը կտրուկ փոխվել է»,- նշել են UNCTAD-ում: Փորձագետները կարծում են, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում, հանգեցրել են «եռակի ճգնաժամի, որը դրսեւորվում է սննդամթերքի և վառելիքի բարձր գներով, ինչպես նաև ֆինանսավորման պայմանների խստացմամբ»։

Ի թիվս այլ գործոնների, որոնք ներդրումների ներհոսքի վրա բացասաբար են ազդում, զեկույցի հեղինակները նշում են համավարակի հետ կապված իրավիճակը, խոշոր տնտեսություններում բանկային տոկոսադրույքների հավանական աճը և պոտենցիալ ռեցեսիան։

Ըստ UNCTAD-ի կանխատեսումների՝ 2021 թվականի ազդակը կայուն չի լինի, և օտարերկրյա ուղղակի ներդրումների համաշխարհային հոսքը, ամենայն հավանականությամբ, կանցնի նվազման հետագիծ: «Լավագույն դեպքում այն կմնա նույն մակարդակի վրա»,- հույս են հայտնել զեկույցի հեղինակները։

Հայկ Դավթյան

դիտվել է 1677 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am