Իգոր Խաչատուրովի գործով նիստին ոչ դատավորն է եկել, ոչ դատախազը. Դատավորը կենդանական վախ ունի դահլիճ իջնելու. պաշտպան (video)

«Մենք այս պահին գտնվում ենք Քրեական վերաքննիչ դատարանում։ Սա Հայաստանի Հանրապետության դատարկ դատարանն է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ցույց տալով դատարանի դատարակ դահլիճը։

Դատարանն այսօր պետք է ստուգեր Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Ըստ օրենքի, դատարանը պետք է այն ստուգի ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում։

«Այսօր այդ վերջին օրն է, որ դատավորը կարող է ստուգել որոշման հիմնավորվածությունը։ Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է՝ հիմնավորելով, որ գործի նյութերն ուշ է ստացել։ Ամսի 7-ից սկսած մենք ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, դատավորը սույն գործով հասարակությանը լայն հայտնի Տիգրան Սիմոնյանն է, որն արդեն երեք-չորս օր կապի դուրս չի եկել պաշտպանական կողմի հետ»,-ասաց Մ. Պողոսյանը։

Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը երեկ Պողոսյանին տեղեկացրել է՝ նիստը նշանակված է այսօր ժամը 10։00-ին։

«Ես դա ընդունել եմ պատշաճ ծանուցում, ներկայացել եմ դատական նիստի։ Շուրջ 30 րոպե սպասելուց հետո դատարանում ունենք այս պատկերը, չկա դատավորը, որը խուսափում է արդարադատություն իրականացնել, նաև կենդանական վախ ունի նիստերի դահլիճ իջնելուց։ Այս դատական պատկերը թող ցույց տա, թե Տիգրան Սիմոնյան դատավորով ինչ դատարկ դատական համակարգ ունենք»,-ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, դատախազը հայտնել է, թե չի կարող ներկայանալ դատական նիստին, այդ պատճառով դատական նիստը հետաձգվում է։

«Բայց պետք է նշեմ, որ այս գործերով դատախազի ներկայությունը պարտադիր չէ։ Տեսնում եք, որ Իգոր Խաչատուրովն էլ ներկա չէ, նրա ներկայությունն էլ պարտադիր չէ։ Դատախազի ներկա լինել չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեմ նաև ես։ Սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը, վախի զգացումից ելնելով, չգիտեմ ինչ եմ արել, ինձ հետ չի կապվում, որ հայտնի նիստը հետաձգվելու մասին։ Ու այս վախկոտ դատավորն անգամ գործի նյութերը չի իջեցնում, որպեսզի հասկանամ, թե ինչ են դրել գործի նյութերի մեջ»,-ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ հայտնի դատավոր Արուսիկ Ալեքսանյանն այս գործը քննել էր առանց իր ներկայությամբ։

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժողովին Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան Մեր հարկերի հաշվին 60 քննիչ ներգրավվել են վաղեմության ժամկետը լրացած այս գործին․ Օրբելյան (video) Բաքվում դատապարտում են Թուրքիայից Ադրբեջանի դեմ իրականացվող համակարգված տեղեկատվական հարձակումները Գնացեք՛, տեսե՛ք՝ ինչ պայմաններում են պահում զինված ադրբեջանցուն ու Ռոբերտ Քոչարյանին․ Բագրատ Միկոյան (video) Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ․ Սասունյան Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են ընտրություններից առաջ Իրանի դեմ հարվածների հնարավորությունը․ Axios Ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն ՇՏԱՊ․ Իրանում Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ փաստաթուղթ կա․ Արման Աբովյանը մանրամասնում է (video) ՔՊ-ականնե՛ր, ձեզ հիասթափեցնեմ․․․ Փաշինյանը, երբ գոռում է՝ կկզացնեմ․․․ Արթուր Խաչատրյան (video) Աննա Վարդապետյան և մյուսներդ, վաղը ձեր մորքուր, բաջանաղներին չուղարկե՛ք, պատասխան եք տալու․ Միկոյան (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ Գալստյան Այսօր հիջաբի դեմ պայքարող Բաքվի բռնшպետի վարկն ամբողջ աշխարհում հավատացյալ մահմեդականների շրջանում հավասար է զրոյի․ Վարդան Ոսկանյան Ուկրաինայի տարածքում Starlink արբանյակային տերմինալների աշխատանքը սահմանափակվել է Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն․ Գևորգ Դանիելյան «Իրականում ու՞մ հրահանգով է ադրբեջանցին զինված մտել Հայաստան․ Հայաստանը ոտքի տակ են գցում, որ․․․» (video) Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան. Sputnik Արմենիա Մենք շատ շուտով որոշում կկայացնենք Իրանի հարցով․ Թրամփ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման Դանակահարnւթյուն Երևանի կենտրոնում. 7 անձ ձերբակալվել է Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում որոշում կկայացնի Իրանի դեմ հետագա գործողությունների մասին Աբրահամյան․ «Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում» Աջափնյակի թաղապետը հասկացել է՝ գլխից մեծ բան է կերել․ ինչու՞ են կախվել աներոջս բենզալցակայանից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am