Լուսանկարներ․ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց․ պատմում է կինը

politik.am-ը գրում է. Իշխանական թիմի հետ կապված նոր սկանդալ է հասունանում։ Այս անգամ սկանդալի հերոսը ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։ Պատգամավորը, որը ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է, պարզվում է սեփական ընտանիքում այդքան էլ հաշտ չէ մարդու, իսկ ավելի շուտ իր քաղաքացիական կնոջ իրավունքների հետ։ Օրերս մեր լրագրողը հանդիպում է ունեցել Բաքոյանի քաղաքացիական կնոջ հետ (կնոջ անձնական տվյալները իր խնդրանքով չեն հրապարակվում դեռևս)։ Ներկայացված փաստերն ու այն, ինչ կինը պատմել է մեր լրագրողին, պարզապես սարսափ ֆիլմ են հիշեցնում։

Բաքոյանը պատգամավոր դառնալուց հետո, մեծ ջանքեր ներդնելով ծանոթանում է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ։ Ի վերջո, կինը Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը տեղափոխվում է Հայաստան և նրանք սկսում են միասին ապրել։ Չնայած նրանց միասին ապրելուն, կնոջ պնդմամբ Բաքոյանը ամեն կերպ խուսափել է ամուսնության փաստը պաշտոնապես գրանցելուց, քանի որ չի ցանկացել, որպեսզի եզդիները տեղեկանան, որ այլազգի կնոջ հետ է ամուսանցել (եզդիների մոտ արգելվում է այլազգիների հետ ամուսնությունը, իսկ նման ամուսնությունների դեպքում մարդը դադարում է եզդի համարվել)։ Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար։ Մի քանի անգամ Բաքոյանը նաև կնոջը համոզել է տարբեր հարցերի շուրջ գրազ գալ։ Նման դեպքերից մեկի ժամանակ նա իր կնոջից ստացել է 3000 եվրո գրազը, որը կինն իբր պարտվել է իրեն։ Վերցրած գումարով, ըստ մեր զրուցակցի նա ոչխարներ է գնել և ուղարկել է սար։ Ընդհանուր մեր զրուցակիցը այս տարիների ընթացքում առձեռն Բաքոյանին տվել է ավելի քան 15 հազար դոլար, սրա մեջ չի մտնում այն ծախսերը, որ կինը արել է Բաքոյանին հագուստ գնելու, տարբեր երկրներ ճանապարհորդությունների տանելու վրա։

Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել քաղաքացիական կնոջը։ Երկու նման դեպքերից հետո արված լուսանկարները Բաքոյանի արդեն նախկին կինը փոխանցել է մեզ, որը հրապարակում ենք։ Կինը բռնության դեպքերից մեկից հետո զանգահարել է ոստիկանություն, նրան հրավիրել են Երևանի բաժանմունքներից մեկը, որտեղ նա հանցագործության մասին հաղորդում է տվել, բայց հետո հետ է վերցրել դիմումը, որպեսզի չվնասի իր սիրած տղամարդուն։

դիտվել է 791 անգամ
Լրահոս
Տղե՛րք, Նիկոլի հեծանիվի վրա չե՛ք տեղավորվելու․ Դավիթ Սահակյանց (video) Ես Ամենայն Հայոց Կաթողիկոսից ներողամտություն եմ խնդրում․ Արամ Հարությունյան (video) Սրբազանը ծաղրում է Քյարամյանին (video) ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ․ «Քո խնդալու վախտը կգա, պարո’ն Խուդինյան», «Ընչի՞ ես տոշկել իմ վրա» (video) «Հայր սուրբ», «Հայր սուրբ» ասելով ծեծել են ինձ․ բերման ենթարկված Դանիել սարկավագ. video Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին. video Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում. video «Դըխկ» մականունով փոխոստիկանապետին և հազարավոր ոստիկաններին հետևում են հայելիները Փաշինյանի անկարգությունների ժամանակ, ոստիկանի գլխարկը հանում էին, թքում մեջը, չէին վիրավորվում. video Անգամ անշնչությունն ինձ ետ չի պահի Սրբազան պայքարից․ քաղաքացի (video) Նիկոլի կողքը մնացել են Էրդողանի եթիմներն ու Սորոսի ճտերը․ Խաչիկ Մանուկյան (video) Նիկոլն ու իր կինը խելագարվելու են․ Արամ Հարությունյան (video) Ոստիկանի լկտվի պահվածքը Գևորգ Պետրոսյանի դեմ․ նրան խմած անվանեցին (video) Ջերմաստիճանը կբարձրանա Տնտեսական աճի պատկերն աղճատված է Ի՞նչ է ասել Էդմոն Մարուքյանը՝ Բագրատ Սրբազանի հետ զրույցում (video) Երևանում վրացական համարանիշներով «DAF»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա հիվանդանոցում մահացել է Պետրոս Ղազարյա՛ն, դու արհեստական բուծված մարդ ես, հիշի՛ր․ Սրբազան (video) Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան Լևոն Երանոսյանի մեղադրանքը վերաորակվեց, դատարանը համաներում կիրառեց Նիկոլ Փաշինյանը ձերբակալված է․․․ իր իսկ հրամանով․ Արամ Հարությունյան (video) Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին Հենց հիմա ձերբակալեք Նիկոլ Փաշինյանին․ Պարույր Հայրիկյանը՝ ոստիկաններին (video) Արի ու տես, որ ստի ու կեղծիքի իշխանությունն ամեն ինչի պատրաստ է. Դանիել սարկավագը մանրամասնում է Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am