7 ամիս անհետ կորած պայմանագրային զինծառայողի կինը 3 մանկահասակ երեխաների հետ կարող է դրսում հայտնվել. news.am

Արդեն յոթ ամիս անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանից մինչ այժմ որեւէ տեղեկություն չկա: Մանուկյանի կինը՝ Լիանա Մելիքսեթյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսնու կորելու հավանական վայր համարվող ծառայությանը մոտ գտնվող ձորում են փնտրել, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

«Ասում էին, որ ձյունը հալվի այդ ձորում կփնտրեն, հնարավոր է ձորն է գլորվել, բայց իմացել եմ, որ ձորում որոնողական աշխատանքներ են իրականացրել եւ ոչինչ չեն գտել: Պաշտպանության նախարարություն եմ բազմիցս դիմել, ինձ պատասխանել են, որ ամուսինս համարվում է դասալիք, ոչ մի բանով չեն կարող ինձ օգնել: Ո՛չ ամուսնուս աշխատավարձն են տալիս, ո՛չ էլ անհետ կորածի կարգավիճակ են տալիս»,- ասաց նա:

Լիանան նշեց, որ օրերս դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ամուսնուն անհետ կորածի կարգավիճակ տրվի:

«Իրենք ասում են, որ ձորն է գլորվել, որպեսզի երեւի լրագրողների ուշադրությունը շեղեն, բայց այդ տարբերակն էլ փաստորեն հերքվեց, իմ ամուսինը 3 տարի ծառայել է այդ վայրում, լավատեղյակ էր տեղանքին, հնարավոր չեմ համարում այդ տարբերակը»,- ասաց նա:

Լիանան դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, սակայն մինչ այժմ որեւէ պատասխան չի ստացել:

Երեք մանկահասակ տղաների հետ ապրող եւ չորրորդին սպասող Լիանան վարձով է ապրում Եղեգնաձորում, երեխաներին խնամում է 34 500 դրամ նպաստով:

«Ահավոր վիճակում եմ, մի քանի ամիս վարձը չեմ վճարել, համ էլ վարձը 40 հազարից թանկացրել, դարձրել են 50 հազար դրամ, երեւի ամսվա վերջ տունը կլքեմ: Խնդրել եմ, որ գյուղում ինձ տարածք տրամադրեն, տնակ տեղադրեմ, ապրեմ, բայց ասում են` տարածք չկա հարմար, չգտեմ ինչ անեմ»,- ասաց նա:

33-ամյա Վահե Մանուկյանը ծառայում էր Վայոց Ձորի մարզում։ Նա անհետ կորել է 2021թ. նոյեմբերի 12-ին, երբ վերջին հերթափոխն էր իրականացնում, քանի որ ավարտվում էր պայմանագրի ժամկետը։

Պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստով Վայքի ռազմական ոստիկանությունում 2021թ. նոյեմբերի 22-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը)։

Գործը նախաքննության փուլում է, ինչը նշանակում է, որ Վահե Մանուկյանի անհետացման վերաբերյալ ձեռք բերված տվյալները հրապարակման ենթակա չեն։

դիտվել է 262 անգամ
Լրահոս
Մհեր Գրիգորյանի 7 միլիոն դոլարանոց կոռուպցիայի մասին․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Գող» Նիկոլը գնաց Սարդարապատ՝ իր հեռանալը հաստատելու․ վաստակաշատ մանկավարժ (video) Ես թքել եմ քո վրա էլ, Նիկոլի վրա էլ․․․ նախկին դատախազ (video) Աղջի՛, սա երրորդ մասը, սաղ Հայաստանը գիտի՝ դու ով ես․ քաղաքացի (video) Փաշինյանի կնիկը՝ Աննան կարոտել էր՝ զոհեր շուտվանից չէին եղել․ Արա Վարդանյան (video) Վեհափառի դեմ այսօրվա իր քայլով Նիկոլը հաստատեց իր հեռանալը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Փաշինյանի «ախռանան» ու բերետները քաշքշում են, փորձում արգելել Վեհափառին բարձրանալ Սարդարապատ (video) Նիկոլն ա, ով ա գալիս․ ներս չեն թողնում․ ես դրան գիտե՞ս՝ ինչ կանեի․ քաղաքացի բարկացավ Սարդարապատում (video) Վարչախմբի հեռացման պահանջով սրբազան պայքարը հույս է ներշնչում, տեր լինենք մեր պետականությանը․ «ՀայաՔվե» Բագրատ Սրբազանը շոկի մեջ էր, չէր հավատում․ Գառնիկ Դանիելյան (video) ՆԳՆ ոստիկանության մի շարք պաշտոնյաներ պարգեւատրվել են մեդալներով. Ովքեր են նրանք Բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը. Իրավապաշտպան ՀԿ-ներ 10 մլն դրամով ՆԳՆ ոստիկանության զորքերի համար միկրոավտոբուսներով և ավտոբուսներով սպասարկման հերթական ծառայություններ են գնվել Կիրանցի հարակից բարձունքում առավոտ ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ Մահվան ելքով վրաերթ՝ Այգեկ գյուղում․ վարորդը փախուստի է դիմել Բագրատ Սրբազանի գլխավորությամբ համաժողովրդական շարժումը թևակոխում է իր վերջնական փուլ. Դավիթ Անանյան Հոգեկան տառապանքի մեջ ես եմ, որ մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ այդ գործը կատարողը ինձ շատ սիրելի մարդ է. Սրբազան Թքե՛լ եմ ես ձեր՝ Նիկոլից ստացած կոչումների վրա․ գնդապետը՝ սպաներին (video) Արտառոց ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց Նույնիսկ թուրքերը չեն կարողացել խոչընդոտել կամ կանգնեցնել Վեհափառի մուտքը Սարդարապատ, բայց դա փորձում էին անել նիկոլական ոստիկանախմբերը. Աբրահամյան Փաշինյանը վախերը չի թաքցնում․ նրա զորքը Սարդարապատի հուշահամալիրում է (video) «Չնայած Նիկոլի հիստերիային»՝ Վեհափառը Սարդարապատի հուշահամալիրում է (video) Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը Մենք Սարդարապատ մեր այցելությամբ կարևոր արձանագրում ենք ունեցել, որ այլևս մեր երկրում ասելիք ունեցողը, օրակարգ թելադրողը մենք ենք. Սրբազան Հաղպատ կիսակայարանի բնակելի թաղամասում և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակներում արգելափակված մարդիկ կան. Հրաչյա Պապինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am