Արմեն Լամբարյանը ստիպված է դիմել այդ քայլին. Ի՞նչ ցուցմունք է տվել ՊՊԾ գնդից նշանվելու պատճառաբանությամբ դուրս եկած ոստիկանը

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Դավիթ Գևորգյանը այն 40 տուժողներից է, որը ներգրավված է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում: Նա նաև այն ոստիկաններից է, որը դեպքի մասին ահազանգից հետո ժամանել է ՊՊԾ գունդ, մտել ՊՊԾ գնդի տարածք, հայտնվել կրակոցների թիրախում ու ինչ-որ պահի մարտի բռնվել «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի հետ: Դավիթ Գևորգյանը պատմել է, որ իր սեփական «Վազ 21014» մակնիշի մեքենայով գործընկերոջ հետ մտել են գնդի տարածք, սակայն «Սասնա ծռերի» անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) կրակահերթ է սկսել նրանց ուղղությամբ: Իր պատմելով` կրակահերթից պաշտպանվելու համար իջել են մեքենայից ու վազել դեպի Սարի թաղ ու կանչել հավելյալ ուժեր: Երբ արդեն ոստիկանները փակել են փողոցը, ինքն ու գործընկերը Գլինկայի փողոցի կողմից պատի վրայով մագլցել ու մտել են գնդի տարածք, այնուհետև անցել հերթապահ մաս: Այստեղ տեսել են Արեգ Կյուրեղյանին: Ոստիկանն ասել է, որ ցանկացել է բռնել ու նրանց «գետնին գցել», որպեսզի ձեռքներից զենքերը վերցնի, սակայն նրանք են իրեն բռնել ու միասին ընկել են գետնին: Դավիթ Գևորգյանն իր ցուցմունքում ասել է, որ այդ պահին իրենց են մոտեցել զինված խմբի մի քանի անդամներ, որոնց թվում հիշել է միայն Ռուբեն Գրիգորյանին: Նրանք զենքերը պահել են իր վրա, պահանջել, որ հանձնվի և հարցրել են, թե արդյոք իր մոտ զենք ունի, թե՞ ոչ: Բացասական պատասխանից հետո «Սասնա ծռերի» անդամները խուզարկել են նրան ու համոզվելով, որ զինված չէ, տեղափոխել են հերթապահ մասի դռան մոտ: Հերթապահ մասի սենյակի մոտ իրեն տեղափոխելու ժամանակ տեսել է, որ զինանոցի դուռը բաց է, զինված խմբի մի քանի անդամ զինանոցում են, իսկ ՊՊԾ գնդի հերթապահ Խաչատուր Մուրադյանը կանգնած է դռան մոտ, որտեղ մնացել են մի քանի րոպե: Պատմել է, որ զինված խմբի անդամները, զենքերն իրենց վրա պարզած, հերթապահ մասից տարել են ոստիկանության ՊՊԾ գնդի հսկիչ անցագրային կետ և նստեցրել հանգստի սենյակում, որտեղ գտնվել են նաև ՊՊԾ գնդի ոստիկաններ Արթուր Հարությունյանը և Վլադիմիր Սիրեկանյանը: Նրա ներկայացմամբ, անցագրային կետում իր ու մյուսների ձեռքերը կապել են շինարարական պլաստմասե ամրակներով և հրահանգել՝ դուրս չգան: Տուժած ոստիկանը նշել է, որ զինված տղամարդկանցից մեկն ասել է, թե չի կարելի նվաստացնել պատանդներին, պետք չէ կապել ձեռքերը և հետո եկել է Պավլիկ Մանուկյանը և հրահանգել, որ ձեռքերն արձակեն: Նույն տարածքում երկար մնալով` զինյալների ու պատանդների միջև անձնական բնույթի խոսակցություններ էլ են եղել. ոստիկանից հետաքրքրվել են ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Ի պատասխան ոստիկանն ասել է, որ ամուսնացած չէ, բայց ունի մտադրություն: Ոստիկան Դավիթն ասել է նաև, որ իր համար անհասկանալի պատճառով խոսակցություններ են տարածվել, որ ինքը նշանվելու մտադրություն ունի և արդեն հուլիսի 18-ին իր նշանադրության մասին խոսակցություններն ակտիվացել են: Իր ցուցմունքում Դավիթն ասել է, որ նշանադրվելու մտադրության մասին խաբել է, ասել է, որ պետք է նշանվի, խնդրել է Պավլիկ Մանուկյանին իրեն բաց թողնել: Մանուկյանը համաձայնել է, սակայն մյուս զինյալները առարկել են: Այդուհանդերձ Պավել Մանուկյանն իրեն ազատ է արձակել և դուրս գալուց առաջ ասել, որ զրահաբաճկոն հագնի, քանի որ կարող է Սասնա ծռերի երիտասարդ անդամներն ուզենան իրեն սպանել: Զրահաբաճկոնը հագնելով՝ դուրս է եկել գնդից, իսկ Պավլիկ Մանուկյանն իր հետևից եկել ու պահել է իր թիկունքը, որպեսզի երիտասարդները չկրակեն ու չսպանեն իրեն, քանի որ զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանը հայտնել էր, որ եթե իրեն բաց թողնեն, սպանելու է: Հուլիսի 18-ին այս ոստիկանն ազատ է արձակվել ու արդեն իրավապահների մոտ դիտելով տեսագրություններն ու «Սասնա ծռերի» անդամների լուսանկարները՝ ներկայացրել՝ ով, ինչ է արել: Մասնավորապես, ասել է, որ Արմեն Լամբարյանն իրենց հետ զրույցներում ասել է, թե «կոնտուզիա» տարած, կռված տղա է, ստիպված է դիմել այդ քայլին: Պատմել է, թե Գագիկ Եղիազարյանն ագրեսիվ պահվածք է դրսևորել, իսկ Արեգ Կյուրեղյանը զինված խմբի ամենաագրեսիվներից է եղել ու բազմաթիվ անգամ է հայտարարել, որ Օսիպյանին սպանելու է: Արեգը, ըստ ոստիկան Դավիթի, ասել է՝ եթե «շտուրմ» լինի, ապա բոլոր ոստիկաններին շարելու է առաջին շարքում, որ առաջինը ոստիկանների վրա կրակեն: Էդվարդ Գրիգորյանի մասին ոստիկանն ասել է, որ խմբի էլեկտրիկն էր, նա գնդին հարակից տներից մալուխներով էլեկտրական հոսանք է բերել գնդի տարածք: Գևորկ Իրիցյանն ունեցել է «Գաուդիֆ» կամ «Աուդիֆ» մականունը. նա հաճախակի գտնվել է ՊՊԾ գնդի կողքի տանը, որտեղից հսկել է իրենց` գնդի տարածքում: Այս ոստիկանը հիշել է նաև Դեդին ու ասել, որ նա ամենասկզբում իր ու Հովսեփի ուղղությամբ կրակող տղամարդն է եղել, ագրեսիվ է տրամադրված եղել ու կրկնել է, որ կորցնելու բան չունի: Դեդը հիմնականում եղել է գնդի դարպասների մոտ: Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին, ոստիկանն ասել է, որ իր հասկանալով նա զենքի մասնագետն է եղել և փամփուշտներ է լիցքավորել փամփշտատուփերի մեջ, զենքերը բերել է մարտական վիճակի: Արմեն Բիլյանը և Աշոտ Պետրոսյանը, նրա խոսքով, ժամանակ առ ժամանակ գտնվել են գնդի դարպասների դիմացի տանը, որի պատշգամբից վերահսկել են գնդի ներսի տեղաշարժը: Դավիթ Գևորգյանի պատմելով՝ Վարուժան Ավետիսյանը խմբում ղեկավար դիրք է զբաղեցրել, նա զենքը ձեռքին շրջել ու իրենց հսկողներին հրահանգել է՝ ուշադիր լինել, իսկ ավելորդ քայլի դեպքում՝ միանգամից գնդակահարել: Բացի այդ, ասել է նաև, որ Վարուժան Ավետիսյանը իր մոտ եղած համակարգչով սոցիալական կայքերում հրապարակումներ է կատարել՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին: Վարդան Գերավետյանին ասել է, որ տեսել է մեկ անգամ, նա մշտապես գտնվել է հերթապահ մասի վերևի հարկում, այսինքն՝ զորանոցում, այնտեղ հերթապահություն իրականացնող զինված խմբի անդամների ղեկավարն է եղել: Զինված խմբի անդամների խոսակցություններից հասկացել է, որ թվով վեց զինյալ գտնվել է զորանոցում, ամեն հարկում հենակետեր են դրել` հսկողություն սահմանելու համար: Նրա ցուցմունքով՝ զինված խմբի բոլոր անդամները եղել են զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով, «Ֆ1» տեսակի նռնակներով, «Մակարով» տեսակի ատրճանակներով: Իր ցուցմունքում ոստիկան Գևորգյանը հիշատակել է նաև ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանի սպանության մասին և նշել, թե ինչպես է լսել Սմբատ Բարսեղյանի ու Արեգ Կյուրեղյանի խոսակցությունը, որի ժամանակ Արեգը Սմբատին ասել է, որ իրենք պայմանավորվել են՝ մարդ չեն սպանելու, ամենածայրահեղ դեպքում պետք է ոտքից կրակեն: Արեգը Սմբատից, ըստ ոստիկանի, հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է սպանել Վանոյանին, և Սմբատը պատասխանել է, որ իրեն վիրավորել է, ինչից հետո ինքն է սկսել կրակել: Ամբողջությամբ՝ aysor.am կայքում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«2020 թվականի պատերազմին ունեցել ենք նույն ձեռագրով տեղի ունեցած սարսափելի գլ**տումներ» (video) Խաչատրյան Անի՛, խելոք մնա, թե չէ «գյամերդ քաշելու եմ»․ Նարե Սոսե (video) Ինչ է նշանակում՝ ԱԱԾ-ի նյութն է, ում ուզի, կտա․․․ Արամ Օրբելյան (video) Այս վճիռներով Ադրբեջանի տարածած միֆը կոտրվում է, թե հայերը հարձակվել են իրենց վրա. Ղազարյան (video) Արթուր Սաքու՛նց, դու ո՞վ ես ընդհանրապես․ Հովհաննես Իշխանյան (video) «Ես էլ ձեզ եմ ասում՝ ժողովրդի ձայնը բռնա*արողի կաշին քերթվելու է»․ Դավիթ Մկրտչյանը պոռթկաց (video) Ինչ եղանակ է սպասվում․ Գագիկ Սուրենյան (video) Մինչեւ վերջին պտուտակը 2026-ի գարունը 12-րդ խոնավն էր՝ սկսած 1935 թվականից. Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում. Լևոն Ազիզյան ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան «Առավոտյան 07։10-07։15 մեր տուն եկել են Քննչականից և ոստիկանությունից՝ մոտ 7-8 հոգի մարդ, բոլորս քնած էինք». Անահիտ Ադամյան «Ադրբեջանը ԵՄ-ի անդամակցելու որևէ նշաններ ցույց չի տալիս, իսկ դա չի խանգարում, որ ԵՄ հավասարության նշան դնի երկու բռնապետների՝ Փաշինյանի և Ալիևի միջև». Էդգար Ղազարյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան (video) «Պետությունները մրցում են արհեստական բանականությամբ, ատոմային էներգետիկայով, իսկ մեզ առաջարկվում է հպարտանալ, որ Եվրոպա է հասել հայկական ծիրանը». Վահե Դավթյան Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն. «Հրապարակ» Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից Լույս չի լինելու Վահագն Խաչատուրյանը կղեկավարի Գիտությունների ազգային ակադեմիան․ Aravot.am 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լեվոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu․ Զուրաբյան Լևոն Մնացականյանը պնդել է՝ իրեն մեղավոր չի ճանաչում «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) «Այ կուռաժիտով քերթողնե՛ր, դե գնացե՛ք, դրանց քերթեք»․ Հովհաննես Իշխանյան (video) Իրանի խորհրդարանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Ուժեղ Միջին միջանցք չի կարող լինել առանց Թուրքիայի․ Մարթա Կոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am