Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն տան բնակչուհի՝ 47-ամյա Ծովինար Խ.-ի կողմից իր մոր՝ 81-ամյա Տիգրանուհի Գ.-ին խեղդամահ անելու փորձը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ննջասենյակում ցուցաբերել է ագրեսիվություն, հարձակվել մոր վրա, ձեռքերով հարվածել նրա գլխի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև փորձել է պարանոցը սեղմելով խեղդամահ անել մորը։ Բարեբախտաբար, Սևանի ոստիկաններն ու քաղաքացիները կարողացել են օպերատիվ գործել և փրկել մոր կյանքը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աղջիկը ունի հոգեկան խանգարումներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը