«Մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների հայտարարություններում բացակայում է հասցեական գնահատականը, երբ խոսքը վերաբերվում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելուն: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները որակով այնքան բարձր են, որ անգամ համեմատելու չէ ադրբեջանական տարբեր աղբյուրներից եկող զեկույցներից հետ»:Չափազանց կարևոր է ճիշտ թիրախներ ընտրելը, հստակ իմանալը, թե ու՞ր ենք դիմում, ի՞նչ ձևաչափով: Օմբուդսմենի ինստիտուտը չպետք է կապել քաղաքականության հետ, ավելին՝ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: «Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները շատ կարևոր հիմք կարող են հանդիսանալ Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատների համար»,- «Ի՞նչ սպասել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման և ՄԻԵԴ ներկայացված հայցերի գործընթացներից» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մեզ համար անսպասելի էր, որ Եվրոպական դատարանը շատ արագ կոմունիկացրեց զինծառայողների վերաբերյալ մոտ երկու տասնյակ գործ: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպքեր տեղի ունենան»,-ասաց Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:
Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջին գանգատը ՄԻԵԴ է ուղարկվել նախորդ ամիս: Գանգատը վերաբերվում է նախորդ տարվա դեկտեմբերին Չինարի գյուղում երեք զինծառայողի սպանությանը, որը ոչ թե զինված բախման արդյունքում էր տեղի ունեցել, այլ խաղաղ պայմաններում:
Իրավաբանի խոսքով՝ չափազանց մտահոգիչ է սահամանամերձ գյուղերի գնդակոծության փաստը, որը շարունակական բնույթ է կրում: «Միջազգային կառույցները, եթե այս կոնֆլիկտն ընկալեն այլ կերպ, այսինքն հասկանան, որ սա ոչ թե տարածքների կռիվ է, այլ գոյատևման պայքար, և այստեղ առանցքային հարցը ոչ թե քաղաքականություն է, այլ մարդու իրավունքը, ամեն ինչ այլ կերպ կլինի»,-ասաց նա:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը