Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ 2016 թվականի մայիսից ստանձնել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, և առաջին իսկ օրը, երբ Ազգային ժողովում ելույթ էի ունենում, գլխավոր հարցը հենց այն էր, թե ինչ ենք մենք անելու ապրիլյան դեպքերի կապակցությամբ:
«Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո մեր թիմը սկսել է փաստահավաք առաքելությունը:Մեզ համար նախորդ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցը՝ ապրիլյան դեպքերի հետ կապված, դարձավ ճանապարհային քարտեզ:Ապրիլի վերջին հրապարակված զեկույցն իրենից ներկայացնում է բաց աղբյուրների վերլուծության արդյունք: Փաստահավաք առաքելությունը մենք սկսեցինք հենց մայիսից ու իրականացրեցինք տասնյակ հարցազրույցներ, մի քանի այցելություններ հենց սահմանագիծ, մի քանի գրություններ ստացանք վարույթն իրականացնող մարմիններից և այլ մարմիններից:
Միաժամանակ շարունակեցինք մշտադիտարկումն ադրբեջանական աղբյուրների, որը մեզ համար մշտապես տալիս է ապացույցներ նրանց կողմից թույլ տրված վայրագությունների: Դեկտեմբերի 9-ին հրապարակեցինք հերթական զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվածների նկատմամբ վերաբերմունքին:
Դրանից հետո շատ ակտիվ սկսեցինք տարածման գործընթացը: Մի քանի միջազգային զեկույցներում մեր կողմից հրապարակված զեկույցներին եղան հղումներ: Շատերը դա համարում են աննախադեպ, որովհետև չճանաչված պետության կողմից հրապարակված փաստաթղթերին հղումներ են կատարվում: Այս գործընթացը սկիզբ ունի, բայց ավարտ չունի, մշտապես պետք է աշխատենք: Պետք է հասկանալ մարդու իրավունքների պաշտպանի հնարավորությունները, մենք դատարան դիմող չենք, մենք փաստագրող ու բարձրաձայնող ենք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը