Լավրովն Անկարայից Երևան է գալիս՝ ռուսական «ճամպրուկով»

Քիչ առաջ Անկարայում մեկնարկեց Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի բանակցությունները։ Բանակցությունները մեկնարկել են ընդլայնված ձևաչափով։

Լավրովի Թուրքիա կատարելիք այցի մասին Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին երեկ՝ տեղեկացնելով, որ դրանց օրակարգային հիմնական թեման լինելու է ուկրաինական ճգնաժամը։ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկություններով՝ Լավրովն ու Չավուշօղլուն այսօրվա բանակցությունների ընթացքում պատրաստվում են քննարկել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հեռանկարը»։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, երկու նախարարները քննարկելու են ուկրաինական ճգնաժամը և ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու հեռանկարը: «Ռուսական կողմը թուրք գործընկերներին տեղեկություններ կփոխանցի Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքի և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելուն ուղղված քայլերի մասին», - հայտնել են Սմոլենսկայա հրապարակից՝ Ռուսաստանից ԱԳՆ-ից:

Նախարարության աղբյուրը նշել է, որ Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում: Հատուկ անդրադարձ կլինի Սիրիայի հարցով Նուր-Սուլթանում առաջիկայում կայանալիք միջազգային խորհրդաժողովին և մայիսի 28-ից հունիսի 4-ը Ժնևում կայացած Միջսիրիական սահմանադրական կոմիտեի 8-րդ նիստի արդյունքներին:

Թուրքական կողմը ոչ միայն փորձում է միջնորդել ռուս-ուկրաինական բանակցային գործընթացում, այլև նպաստել Ուկրաինայի նավահանգիստներում ամբարված հացահատիկի հսկայական պաշարները դուրս հանելու և համապատասխան երկրներ հասցնելու դժվար խնդրի լուծմանը: Ըստ Անկարայի, Սև ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը 80-90 տոկոսով համաձայնեցվել է: Այդ մասին ասել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին:

Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այս շաբաթվա ընթացքում Ստամբուլում են քննարկելու այդ հնարավորությունը: Կողմերը սպասում են ռուսների պաշտոնական արձագանքին, ինչից հետո կորոշվի և կհրապարակվի քառակողմ հանդիպման օրը:

«Հացահատիկային միջանցքի» թեման էլ կլինի Լավրովի և Չավուշօղլուի բանակցությունների օրակարգում: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ցորենի փոխադրումը միջազգային շուկաներ էապես խափանվել է, քանի որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանն այդ գյուղատնտեսական արտադրանքի համաշխարհային մատակարարներ են: Վտանգվել է նաև Ուկրաինայից բուսական յուղի արտահանումը:

ՄԱԿ-ի մասնագետների փոխանցմամբ, այս պատերազմը կարող է սով առաջացնել աշխարհի մի շարք շրջաններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 21-ին հայտնել է, որ աշխարհում ցորենի պաշարը բավական է ընդամենը 10 շաբաթվա համար: Ռուսաստանը պնդում է, որ պարենի ճգնաժամը սկսվել է Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիայից» առաջ, և դրա պատճառներն են կորոնավիրուսի համավարակը, արևմտյան երկրների սխալ հաշվարկները և Արևմուտքի սահմանած պատժամիջոցները:

Այսօր ավելի ուշ Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով Երևան կժամանի: Վաղը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կկայանա Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, ապա՝ համատեղ մամլո ասուլիսը: Նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաստորեն, Լավրովը Երևան է ժամանում՝ թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո, ակնհայտորեն այնտեղից կբերի ռուսական «ճամպրուկ»՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անկարայում կայացած բանակցություններում քննարկել են նաև Հայաստանի հետ կապված գործընթացները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լավրովի հետ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Մյուս կողմից, մենք քննարկել ենք Կովկասում 3+3 ձևաչափը և Ադրբեջան-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը։ Շնորհակալ ենք Ռուսաստանին այդ հարցերում ցուցաբերած աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ ըստ Անկարայի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր է տարածաշրջանի կայունության համար։

Լավրովը հայտնել է, որ առաջիկայում տեղի է ունենալու «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը։ Լավրովը Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում նշել է. «Մենք նաև պայմանավորվել ենք՝ ինչպես հետագայում աշխատել Հարավային Կովկասում։ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը։ Մենք արդեն առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում։ Վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, սակայն մենք ընդգծում ենք, որ միշտ ուրախ ենք նրանց տեսնել։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է առաջիկայում։ Հուսով եմ, որ կկարողանանք հայտարարել դրա անցկացման մասին»։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։ Վրաստանը հրաժարվել է այս ձևաչափով հանդիպումներին մասնակցությունից։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3590 անգամ
Լրահոս
Գժի տե՞ղ եք դնում մարդկանց. Լևոն Քոչարյանը ձայնագրություն միացրեց Փաշինյանից (video) Էս ի՞նչ պահվածք է․ Մեսրոպ Մանուկյանի կոպիտ խոսքն՝ ուղղված ՔՊ-ականներին (video) Դուք մեզնից սկի մի գրիչ չէիք կարա խլել, եթե․․․ Ղազինյանը բանավեճի է կանչում Ռոմանոս Պետրոսյանին (video) Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան «Ռուբեն Ռուբինյա՛ն, իմ ընկերներին սպ*նածների, հայրենիք ծախողների հետ ոնց ուզենք, կխոսենք»․ Իշխանյան (video) Հենց այստեղով է, որ անցնում է հայկական իրական էլիտա ձևավորելու վճռորոշ սահմանը. Հակոբ Բադալյան Ադանայում 30 000 հայ է կոտորվել, մենք հիշողություն ունենք, ոչ թե ձեզ նման․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ավետիք Չալաբյանի վերաբերյալ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ հանգուցյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ նյութերը հանձնվել է դատարան Մեկ ամսում երկրորդ անգամ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել Կատարի տանկերը Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին Սեուտայի ճգնաժամից հետո ԵՄ-ում առաջարկում են ուժեղացնել սահմանային վերահսկողությունը Հակաեկեղեցական թեզերին՝ հոգևոր անդրադարձ․ Սամվել դպիր Գրիգորյան Բնական հրդեհներից և ծայրահեղ շոգից ամենաշատ տուժած հինգ երկրները Հունիսի 7-ի գիշերը ձեր ասուլիսի դրվագը հավերժ է հիշվելու, լա՛վ իմացեք․ ընդդիմադիր պատգամավոր (video) Կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո Հրդեհ Արմավիր քաղաքում Անկարան և Լոնդոնը քննարկել են Ուկրաինայի պատերազմն ու Մերձավոր Արևելքի իրավիճակը Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am