«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով այսօր դատարանում շարունակվեց ամբաստանյալ- բժշկուհի Անի Բաբելյանի հարցաքննությունը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ նախորդ՝ հուլիսի 11-ի դատական նիստում ամբաստանյալը ցուցմունք տալուց հետո հրաժարվեց հարցերին պատասխանել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ և դատական նիստը հետաձգվեց:
Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ բացառությամբ նախագահող դատավորի կողմից հնչեցված մի հարցի, թե որ թվականից է նա աշխատում «Շենգավիթ» ԲԿ-ում:
Բաբելյանը 2012թ. աշխատում է նշված հիվանդանոցում:
Ամբաստանյալների հարցաքննության ավարտից հետո տուժող կողմը դատաքննությունը լրացնող միջնորդությամբ հանդես եկավ, մասնավորապես տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդեց որպեսզի դատարանում հարցաքննվի փորձաքննության եզրակացության ժամանակ կարծիք հայտնած փորձագետներից մեկը: Դատարանը միջնորդությունը մերժեց:
Դատարանը կողմերին հիշեցրեց, որ փաստաթղթերի հետազոտման ժամանակ չեն հետազոտվել ելակետային տվյալները, որոնց հիման վրա նշանակվել է փորձաքննությունը:
Այս փաստաթղթերը չեն հետազոտվել այն պատճառով, որ օտար լեզվով են, ուստիև դատարանը որոշեց հիվանդության պատմությունները թարգմանել տալ, և քանի որ դրանք նաև դժվար ընթեռնելի են թարգմանիչները որոշ բառեր նշել են, որ անհասկանալի են, դատարանը որոշեց այդ թարգմանությունների ժամանակ մասնակից դարձնել բժիշկ -մասնագետների:
Այսպիսով դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվեց:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը