«Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը դատական բարեփոխումներին վերաբերող այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է: Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել եւ ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, որոցն թիվը տասնյակների է հասնում, ոստիկանական բռնություններից եւ դրա վերաբերյալ դատական իշխանության լռությունից:
Երեւի խնդիրն այն է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք այս միջոցառման կազմակերպիչն են, ԵԽԽՎ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում, տեղյակ չեն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք: Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունն այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է, որովհետեւ ժողովրդավարության այն փուչիկը, որը ամեն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանը եւ իր խունտան, հանկարծ կարող է պայթել: Այն վաղ թե ուշ պայթելու է: Իսկ թե ինչ իրավիճակում է դատական իշխանությունը, ինչպես են գործեր կարվում, սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է»,- Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը