hraparak.am-ը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ շաբաթ օրվանից անհայտ կորել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը։ Այս օրերին մարզպետարանում անհանգիստ մթնոլորտ է, մարզպետն էլ սիրտ չունի որեւէ մեկին տեսնելու, ընդունելու։ Խորհրդականի մասին տեղեկություն չունեն ոչ աշխատավայրում, ոչ էլ հարազատները, իսկ կորելու հավանական պատճառների մասին տարբեր վարկածներ են շրջանառվում՝ նրան բռնել են, գողացել են եւ այլն։ Դիմեցինք ոստիկանություն, լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ հաղորդում ունեն ոստիկանության Արմավիրի բաժնում Մանուկ Սիմոնյանի անհայտ կորելու վերաբերյալ, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Նշենք, որ Մանուկ Սիմոնյանը 52 տարեկան է, ծնվել է Նոր Արմավիր գյուղում, ավարտել է Հոկտեմբերյանի Պրոֆտեխուսումնարանը` ստանալով գինու և հյութերի արտադրման վարպետի մասնագիտացում, ապա ավարտել է Մոսկվայի «Սննդի արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտը»:
Մանրամասները` այստեղ:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը