Ալիևը Վաշինգտոն գործուղեց խորհրդականին.ինչպես «գցել» Կրեմլին

Ալիևը Վաշինգտոն է գործուղել Ադրբեջանի թիվ մեկ դիվանագետ համարվող, իր խորհրդական՝ Հիքմեթ Հաջիևին:

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը։

Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Հաջիևը երկուշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդի և նախագահ Ջոզեֆ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Ադրբեջանա-ամերիկյան բանակցությունների մեկնարկից ժամեր առաջ դրանց կազմակերպման փաստը հաստատել է նաև Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը պարոն Հաջիևին կփոխանցի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղղակի շփումներին ցուցաբերվող աջակցությունը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Դա ներառում է թե՛ մեր դերակատարությունը որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր և թե՛ աջակցությունը Եվրամիության կողմից վերջին շրջանում գործադրվող ջանքերին, որոնց նպատակն է մերձեցնել կողմերի մոտեցումները։ Սա այն տեսակետն է, որով վերջին օրերին և շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել կիսվել նաև երկու երկրների առաջնորդների հետ։ Սա այն գործընթացն է,որը մենք ցանկանում ենք խթանել», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը:

«Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատում այն նշանակալի պատմական և դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրում են Ադրբեջանն ու Հայաստանը՝ կայուն խաղաղության հասնելու նպատակով», - «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակցի փոխանցմամբ՝ Սալիվան-Հաջիև բանակցությունների ավարտին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էդրիեն Ուոթսոնը։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Սալիվանը նշել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել և աջակցել [հարաբերությունների կարգավորման] գործընթացը տարբեր ձևաչափերով՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն»։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սալիվանը նաև իր աջակցությունն է հայտնել Եվրամիության խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ անցկացվող հայ-ադրբեջանական բանակցություններին։

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը աջակցություն է հայտնել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող բանակցություններին, ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ: Սալիվանի և Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման փաստով տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման օրակարգին:
Ամերիկացի պաշտոնյան նաև բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի նշանակալից և պատմական դիվանագիտական ջանքերը՝ ուղղված ամուր խաղաղության հասնելուն:

Սալիվանը աջակցություն է հայտնել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած բանակցություններին և ԱՄՆ-ի կողմից պատրաստակամություն է հայտնել նպաստելու և աջակցելու այդ գործընթացին տարբեր մեթոդներով, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Սալիվանը նաև բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից:

Ի դեպ, ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են էներգառեսուրսների տարածաշրջանային մատակարարումների հետագա դիվերսիֆիկացման հարցը, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները: Եվ այս համատեքստում նշվում է, որ Սալիվանը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը՝ եվրոպական էներգետիկ անվտանգությանը նրա երկարամյա հանձնառության համար:
Բանն այն է, որ բրյուսելյան բանակցություններից հետո որոշակիորեն նվազել է Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանի ու Ադրբեջանի վրա ազդեցության համատեքստում: Սա և՛ գիտակցում է Փաշինյանը, և՛ Ալիևը:

Այս իրավիճակում, նրանք երկուսն էլ փորձում են Բրյուսելի ու Վաշինգտոնի աջակցությունը ստանալ, և ինչո՞ւ չէ՝ խաղալ հակադրությունների վրա:

Եթե Ադրբեջանն արևմուտքին, այսպես ասած՝ սիրաշահելու շատ բան ունի, ապա Փաշինյանի իշխանության համար միայն զիջելն է մնացել: Եթե այս ամենին էլ գումարենք Ռուսաստանի հետ ոչ այնքան ջերմ հարաբերությունները, ապա Փաշինյանի իշխանությունն իր արտաքին քաղաքական խղճուկ վիճակով, թերևս, չի կարող մանևրել, եթե անգամ դրա հնարավորությունները Հայաստանն այս պահին ունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1857 անգամ
Լրահոս
Մահդի Սահելին Արամ Խաչատրյանի գործն է կատարել Բեյրութի փլատակների վրա 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․ Տիգրան Դումիկյան Երևանում օտարերկրացի կինը հարվածել է իր 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել #ՈՒՂԻՂ․ «Նախկինում անասուններին բեռնատարով էին տանում, հիմա՝ ավտոբուսով»․ Խաչիկ Մանուկյան (video) Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից» «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Զախարովայի կոշտ քննադատությունը՝ Փաշինյանի ԵԽ-ում ելույթին (video) Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Սաուդյան Արաբիան հայտնել է Էր Ռիադում տուժածների մասին Արյունոտ վրեժ՝ Լարիջանիի մահվան համար. ԻՀՊԿ–ն հարվածների նոր ալիք է հասցրել Իսրայելին Ի՞նչ է սպասվում Վրաստանին Իլիա 2-րդի մահից հետո Լարիջանիի սպանությամբ Իսրայելը ցանկանում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ն դադարեցնի պատերազմն Իրանի դեմ Իրանը մեկ պատճառով չի խփում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը․ ՊՆ նախկին նախարար (video) Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ կան վիրավորներ Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են N12․ Բեն Գուրիոյի մոտակայքում իրանական հրետակոծության հետևանքով վնասվել են մի քանի մասնավոր ինքնաթիռներ 100 մլն դոլար՝ իրենց, պարտքի տետրեր՝ ժողովրդին ո՞ւմ խելքից է աղքատությունը (video) Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին Գերմանիայի կանցլերը կասկածում է Իրանում ԱՄՆ գործողության հաջողությանը ԵԽ հարթակը կոչ է արել ՀՀ կառավարությանը վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am