Թուրքական Diken գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի սահմանադրական հանձնաժողովի կողմից ընդունված, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որն այսուհետ արգելելու է նաև ամբիոնի մոտից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, քննարկման է դրվել լիագումար նիստում:
Փաթեթին դեմ հանդես եկող քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Օզգյուր Օզելը, մոտենալով ամբիոնին, ի նշան բողոքի այն ծածկել է սև կտորով: Պատգամավորը հայտարարել է, որ ներկայացվող առաջարկը հակասահմանադրական է: «Դուք այս առաջարկով խլում եք պատգամավորների խոսքի ազատությունը: Սա մեջլիսը 250 տարով հետ կտանի»,- հայտարարել է պատգամավորը:
Ներքին կանոնակարգի մասին օրենքների փաթեթի քննադատությամբ են հանդես եկել նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ ներկայացվող առաջարկը երկու նպատակ ունի. «Առաջինը՝ խորհրդարանում ընդդիմությանը չեզոքացնելն է, առանց ընդդիմություն խորհրդարան ստեղծելը: Երկրորդ նպատակը միաձայն խորհրդարան և հետևաբար միաձայն հասարակություն ստեղծելն է»:
Մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթի պաշտպանությամբ են հանդես եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Հուլիսի 25-ին մեջլիսը կշարունակի փաթեթի շուրջ քննարկումները:
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը